Բըրդման – Թռչնամարդը 2014

Բըրդման կամ բառացի թարգմանությամբ Թռչնամարդ ֆիլմն անշուշտ արժանի է ուշադրության: Հերթական անգամ չէի ուզի առանձնացնել օպերատորական աշխատանքը, դերասանական խաղը, կամ ֆիլմում քննարկվող բազմաթիվ հետաքրքիր հարցեր, ինչպիսիք են՝ ծերացած գերաստղի ամրցունակության ճգնաժամը, կինո-թատերական աշխարհի մասնագիտական կեղեքիչ մրցավազքը, հայրեր-որդիներ հարաբերությունների մշտական բարդ թնջուկը, արվեստ և կոմերցիա հավերժական հակադրությունը և այլն… Ուղղակի զարմանալի է, թե ինչպես է ամերիկայն կինոինդուստրիան գլոբալ չափանիշներ ստեղծում/թելադրում, հետո դրա վրա միլիարդներ աշխատում, այնուհետև այդ արժեքների ու չափանիշների ծաղրն անում ու էլի փող աշխատում, հետո նաև իր եփած բորշչի տրագիկոմիկ ճգնաժամը ներկայացնում մոգական ռեալիզմի երանգներով ավելի արվեստոտ (խոսքն արդեն թռչնամարդու մասին է) ու էլի… փող աշխատում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *