:Բուն TV

boontvՋուրն իր ճամփան գտնում է և այդ ճամփան ամենադժվարը լինելով՝ ամենակարճն է, ամենաազնիվն է, ամենաառողջն է, ամենակենսունակն է: Մենք ջրի հետ ընտրում ենք վարար, որձաքարերին կողեր ջարդող, բայց կենդանի հոսքը – հնահուներում լռվածները թող շարունակեն պարարտ ու տաքուկ նեխել ու տրամադրվել դանդաղ մահվան:
Ի հեճուկս կառավարական դանդալոշ ու բթամիտ քաղաքականությունների, խելառ ինքնագործների մի փոքրիկ խմբի կողմից սեփական համեստ միջոցներով հիմնադրվել է հանրային իրական պահանջից բխող մի իրապես կարգին նախագիծ՝ «:Բուն TV» գիտա-մասնա-գիտա-կան առցանց հեռուստատեսությունը, որ միայն մեկ նպատակ ունի՝ ինտելեկտը և այն կրողներին դարձնել հանրային արժեք: Անպայման հետևեք :Բուն TV-ի թարմացումներին, եթե ուզում եք կիսվել ձեր գիտելիքներով՝ կապվեք աշխատանքային խմբի հետ, իսկ եթե ուզում եք աջակցել լավատեսական էնտուզիազմի վրա սկսված այս ձեռնարկին՝ շտապեք անել այդ:

http://boon.am/
https://www.facebook.com/BunTV

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *