Գոմաղբով սնվողների երջանկության մասին

Այս օրերին, երբ չկա ավելի ինքնավարկաբեկված ու ծաղրված կառույց քան գրողների միությունն է, հարցը վերջնականորեն փակված համարելով՝ բոլորն էլ չեն ալարում իրենց բաժին քարը գլորել սովետի անախրոնիզմ հանդիսացող այս հիմնարկի վրա: Ինքս թե՛ մինչ ընտրությունները, թե՛ ընտրություններից հետո ոչ մի կերպ չեմ անդրադարձել այդ գործընթացին, որովհետև չեմ կարծում, թե ձիակառքի քննադատությամբ/արդիականացմամբ զբաղվելը լուրջ գործ է, երբ մարդիկ արդեն Մարս թռչել են մտմտում: Սակայն սոցիալական ցանցերում ու զլմներում առկա հակաԳՄական կանխատեսելի լրահոսը վերաճել է ընդհանրապես հակագրական ու հակագրողական մի նողկալի իքնահոսի, երբ անխնա ծաղրվում են արդի գրականությունն ու ժամանակակից հեղինակներն ընդհանրապես – որպես անտեղի գոյության ձև: Այսպիսով, անԳրագիտության բթամիտ խոպանից տարիների աշխատանքով միլիմետրերով զավթված ու շենացրած մեր պուճուր-պուճուր պարտեզը նույնպես ավիրվում ու փչվում է: Սիրելի հայեր, գրականությունն ասենք, մեքենաշինություն չէ, որը չունենալու դեպքում կարելի է ներմուծել գերմանացուց, գրականություն չունենալը հացի համ չունենալ է, տուն չունենալ է, զավակ չունենալ է – այսպիսի ցինիկ ոգևորությամբ մի տարածեք այդ կեղծիքը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *