Գրական շուկայի ստեղծագործում. մոդել

100 պայմանական գրող գրում և հրատարակում են 100 պայմանական գիրք, 1մլն բնակչությամբ իրենց բնակավայրը հանրահռչակում են իբրև գրքի համաշխարհային հավերժական մայրաքաղաք, հետո պայմանավորվում են և բոլորն էլ անխտիր այցելում են իրենց պայմանական գործընկերների պայմանական գրքերի պայմանական շնորհանդեսներին, որոնք կազմակերպվում են ամեն օր: Ոմանք գնում են նույնիսկ ընկերների կամ ընտանիքի անդամների ուղեկցությամբ, նաև առնում են մի-մի օրինակ: Գործընթացով 78-րդի կողմերը հետաքրքրված լրագրողները սկսում են ակտիվ լուսաբանել ամեն մի հաջորդը և արդյունքում ստացվում է գրական ակտիվ անցուդարձերով լի իրականություն, որի պայմանական լինելու մասին միայն 100 պայմանական գրողներ գիտեն և առնվազն մեկ հրատարակիչ:
Իսկ հիմա հարցը – Ի՞նչ կկատարվի 101-րդ օրը քաղաքի, նրա բնակչության, գրողների, հրատարակչի և մնացած բոլորի հետ:
*Կարելի է նաև քաղաքականացնել:

ա. ժողովուրդը հետաքրքրությունից դրդված կսկսի կարդալ այդ 100 գրքերը և կհամոզվի արդի գրականությունը ատելու իր նախատրամադրվածության մեջ, նախագիծը կտապալվի:
բ. Գրողները համաձայնության չեն գա, թե ում գիրքը պետք է տպվի 101-րդը, և միությունը կպառակտվի:
գ. Պայմանական հրատարակչի հաջողությունը կնկատի օլիգարխ Ճ-ն և կորոշի մասնաբաժին ստանալ այս գործում, շահույթը բոլորին չի հերիքի և հրատարակչությունը կփակվի:
դ. 100 գրողները միասնակնությունից ոգևորված կկազմեն կուսակցություն և կմասնակցեն ԱԺ առաջիկա ընտրություններին՝ կանցնեն իշանության և կթողնեն գրելը:
ե. ժողովուրդը կսկի կարդալ, թացը չորից տարբերել, գրականությունը կդառնա պահանջված և վաճառվող: Ի հայտ կգան մեծ թվով նոր գրողներ և հրատարակչություններ և կսկսեն վաճառվել միայն տաղանդավորները ու 100 պայմանական գրողների նոր գրքերը դուրս կմնան շուկայից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *