Նամակ Ձմեռ Պապին

Գիտությունն այնքան զարգանար, որ ինձնից մի հինգ առանձնյակ կլոնավորեի՝ մեկը հագներ գռդոնին, զօր ու գիշեր փող քերեր համախառն ներքին արդյունքից, մյուսն իր գրել-մրելով զբաղվեր – գրքեր տպեր, շնորհանդեսներ աներ, ընթերցումներ, բանավեճեր, հարցազրույցներ տար, թրև գար փառատոններով, հանդես գար հրապարակախոսությամբ և այլ պարապ բաներով, ռեյտինգ գենեռացներ, երրորդը լիներ օրինավոր տան տղա՝ հիշեր բոլոր բարեկամների կնունք-ծնունդները, ամեն օր զանգեր բոլորի որպիսությունն իմանար, նվերներ ուղարկեր, համով բաներ սարքեր տանը, հարազատներից ամենքին իրեն հասանելիք սերը տար, մտածեր 5-րդ ճուտն ունենալու մասին, չորրորդ Անտաշյանը լիներ քաղաքացիական ակտիվիստ՝ միանար բոլոր «մենք դեմ ենք…» ձեռնարկներին, նստացույցերի, միտինգների, հացադուլների և ստորագրահավաքների մեջ խառնված լիներ, բաց նամակներ գրեր վերևներ, կասկածվեր «չար ու մութ» ուժերի հետ համագործակցության մեջ, գաղտնալսվեր անվտանգության մարմինների կողմից, Թեղուտի մեղր առներ ու գոնե ժամանակ ունենար որպես քաղբանտարկյալ մի կես տարի նստելու: Հինգերորդինն ամենաչալաղաջ պարտականությունն է՝ ճանապարհորդ լիներ էս տղեն, երկրե-երկիր՝ ասիական ու աֆրիկական քռչոտ տեղերից մինչև Նեպալ-մեպալ ուխտագնացություններով, եվրոպաներով, ամերիկաներով ման գար, Հնդկաստաններում մի երեք ամիս թափառեր, Հայաստանը չափեր ծայրեծայր… էդ ժամանակ բան կհասկանայինք մեր ապրածից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *