Գործող արատավոր ռեժիմին ցանկացած հակազդեցություն ողջունելի է

1-ին լրատվական

«Երբ երկար ժամանակ դոմինանտ, քաղաքատնտեսական մոնոպոլիա ստեղծած քաղաքական ուժին որևէ նշանակալից այլընտրանք չի լինում, ես սկսում եմ անհանգստանալ, քանի որ դա կարող է դառնալ ճահճացման սկիզբ». «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Կարեն Անտաշյանը:

Նրա խոսքով` երբ սկսում է լուրջ ուժ ձևավորվել, որը միավորում է տարբեր կարծիք ունեցող մարդկանց, ովքեր չեն համակերպվում արատավոր այն ընթացքին, որի մեջ այսօր գտնվում է Հայաստանը, դա ողջունելի է` լինի քաղաքական թե տնտեսական, մշակութային թե բնապահպանական հակազդեցություն:

«Գործող արատավոր ռեժիմին ցանկացած հակազդեցություն ողջունելի է: Ես կանգնած եմ այն ուժերի կողքին, որոնք չեն համակերպվում ու փորձում են ինչ-որ մի բան փոխել»,- ասաց գրողը` ցավով նշելով, որ մեզանում կա նաև միտում, որ երբ առողջ մտածող ու անհանդուժողական մարդիկ փորձում են միավորվել, ստեղծել առողջ ուժ, վերջում այնպես է ստացվում, որ ամենակարևոր պահին այն մարդիկ, ովքեր ուղղորդում են այդ շարժումը, ինչ-որ համակերպվողկան, կոմպրոմիսային դիրքեր են գրավում:

«Այդ դեպքում ստացվում է մեծ աղմուկ փոքր հավակնությունների համար, և դա է պատճառը, որ քաղաքական կոնկրետ ուժերի չեմ հարում»,- խոսքը եզրափակեց գրողը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *