Der Himmel uber Berlin

Երկինքը Բեռլինի վրա

Ուզում էի նկարել այնպիսի Բելռին, որը հնարավոր չէր լինի նկարել երեկ չէ առաջին օրը և մեկ շաբաթ անց նույնպես հնարավոր չի լինի: Անշուշտ, ֆոտոն հենց ժամանակի ամենակոնկրետ պահի արձանագրումն է բոլոր դեպքերում, խոսքս այն մասին է, որ չէի ուզում ամեն ինչ տեսնել ու նկարել պաշտոնական կամ զբոսաշրջային խորհրդանիշերի համակարգում, այլ մի կերպ որսալ կյանքի իրական հոսքի խիստ մասնավոր նշանները:
Ինչ է ներկան, ինչպես որսալ ժամանակի կենդանի հոսքը և միթե կա ժամանակ այստեղի և հիմայի սահմաններից դուրս` ուրիշ իրական ժամանակ, ինչպես նայել այդ ամենին դիտորդի հայացքով և ոչ թե հետազոտողի, պատմաբանի կամ տուրիստի: «Բեռլինի վերի երկինքը» իմ տեսած ժամանակի իրական հոսքն է, ցուրտը, գործի շտապող մարդիկ, միայնակ մարդիկ, ծերացող մարդիկ, ուրիշ մարդիկ, երջանիկ կենդանիներ, հեծանվորդներ` այսօր, հիմա: Ամբողջ ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *