Հանգստավայրային մեկուսարանում
կատաղորեն ու աներկբա հանգստացող
գերմանացիներին նայելով
քամահրանքով մտածում էի,
որ վսյոտակի
օրացույցային արձակուրդը
ստեղծված է աշխատավոր դասի համար,
իսկ բուրժուազիան պետք է գտնվի
պերմենենտ արձակուրդի մեջ։
Հետո վայֆայը միացավ նորից
ու ես կատաղորեն սկսեցի աշխատել
հերթական վառվող թասքիս վրա։