Շնորհակալ եմ մաեստրոյին, ինձ այս երգի տեքստը վստահելու համար։ Այն գրել եմ իբրև երազված Երևանի տեսլական, բայց ներկա շարունակական ժամանակով, որպես իրականության կանխորոշման հմայություն ))
Երեւան
Վանից Երևան ապրեց դարուձիգ
Մեր նախնյաց ոգին՝ նոր զարթոնքի հիմք,
Ծաղկեց վառ հույսով մեր երազն անմար՝
Գարուն բերելով նոր կյանքիդ համար։
Ծնվեց երազից մի նոր Երևան,
Մեկ տանիքի տակ՝ մեր բոլորիս տան,
Կանաչ այգիներ, աղբյուրներ վճիտ,
Մարդիկ երջանիկ՝ ունկնդիր կանչիդ։
Քո զով առավոտն ու մեղմ երեկոն,
Ժիր ծիծառների ձայնով երգող տոն,
Ծաղկող քարերի կենդանի քաղաք,
Հյութեղ՝ արևի, բաց սրտի պես տաք։
Կրկն.
Հետևիր, հետևիր արևին – արի Երևան,
Երազից ավելի, երազից ավելի – մեծ է սերը տան։