Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ինչո՞ւ է գրական դաշտում «Գրանիշի» հայտնվելը դիմադրության արժանանում. Տեսակետների բախում

Լրահոս
Posted on 2011-04-15

NEWS.am Ապրիլ 15, 2011

Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը կցանկանար երիտասարդ ստեղծագործողների ջանքերով հիմնված «Գրանիշ» ամսագրի գործունեության մեջ գաղափարախոսություն տեսնել:
«Ես հիացած եմ իրենց գործունեությամբ, ողջունում եմ: Ակտիվ երիտասարդներ են, որոնք հետագայում անպայման իրենց տեղը կգտնեն, սակայն կուզեի, որ գաղափարախոսություն լիներ աշխատանքի մեջ, զուտ գրականությամբ զբաղվելը դեռեւս նպատակ չէ»,- ասաց Աբգար Ափինյանը, կարծիք հայտնելով, որ հասարակությունը չի նկատում, թե ինչ գաղափարներ է «Գրանիշը» բերում:
«Շատ հաճախ երիտասարդները գրականությունը համարում են հաճելի խաղ, խաղում են գրի հետ, ժանրի հետ, շատ ազատ են իրենց պահում, դա երիտասարդական հասակի համար շատ լավ է, բայց գրականության մեջ մնալու համար հիմք չէ»,- հավելեց բանախոսը:
Այս առնչությամբ, NEWS.am-ը զրուցեց նաեւ «Գրանիշ» ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանի հետ, ով շատ բնական համարեց, որ գրական դաշտում նոր մասնակցի հայտնվելը դիմադրության է արժանանում, հիշեցնելով, որ մի քանի օր առաջ էլ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էր հայտարարել, որ Հայաստանում երիտասարդական գրական շարժում չի ձեւավորվել:
«Առանց այդ էլ այդ երկու հաստատությունների թեթեւ ձեռքով արդի հայ գրականության ու հեղինակների իմիջը բավականաչափ ոչնչացվել ու վարկաբեկվել են հասարակության աչքում: Իսկ չիմացողների կամ վատ իմացողների համար եւս մեկ անգամ ձեւակերպեմ մեր գործունեության հիմնական նպատակները, մենք գործում ենք հանուն գիտելիքի եւ գրականության հանդեպ հասարակական վերաբերմունքի բարեշրջման եւ անկախ հեղինակի խմբային, միութենական ու կուսակցական պատկանելության, հաղորդակցության միջավայր ենք փորձում ձեւավորել, որ նրա ստեղծած լավ գրականությունն արժեվորվի ու հասնի ընթերցողին, եւ ամենակարեւորը` մենք փորձում ենք գրական շուկայի` իբրեւ գրող-հրատարակիչ-ընթերցող կենդանի, իրական նոր հարաբերության հիմնաքարերը ձեւավորել Հայաստանում»,- ասաց «Գրանիշի» հիմնադիրը, հավելելով, որ իրենք իրենց բոլոր ռեսուրսները պատրաստ են ներդնել ցանկացած համագործակցության, որը կարող է թեկուզ մի միկրո բարձրացնել արդի հայ գրականության վարկը:
Նշենք, որ «Գրանիշ» գրական ակումբը գրական ոչ կոմերցիոն նախագիծ է, որի գլխավոր նպատակը արդի հայ գրականության մասսայականացումն ու ժամանակակից հայ հեղինակների ներկայացումն է հայալեզու ընթերցողներին: Այն ստեղծվել է 2009-ին Կարեն Անտաշյանի կողմից:
Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme