Խախանդվիր

Մոտիվացիոն թրեյներներն ու տռուդագոլիկները անընդհատ բոլորին խրախուսում են պարապ չնստել տանը էս օրերին, գործ անել, այլապես կորած է այս ժամանակը, այլապես կորած ենք մենք բոլորս, երբ ամպերը ցրվեն։ Հերիք է մարդու կյանքը մեկնաբանեք իբրև սահմանափակ, բայց կոնկրետ տնտեսական չափելիություն ունեցող ռեսուրս, որքան էլ դրա այդպես լինելն ակնհայտ թվա։ Մարդը իրավունք ունի ձանձրանալու, մարդն իրավունք ունի գիտակցելու իր նպատակադրվածության անիմաստությունը, կասկածելու, մարդն իրավունք ունի ծուլանալու, ոչինչ չանելու, լռելու, դեպի ներս ապրելու, տնտեսական իմաստով անիմաստ ջանքերի ու փորձարարության և սա հրաշալի առիթ է այդ կենսական ճշգրտումներն անելու համար։ Ինչ-որ բան արած լինելու համար անընդմեջ մրցակցային վազքի մեջ մենք կորցնում ենք հատկապես ինչ և մասնավորապես՝ ինչու անելու հարցադրումը, մեր կյանքը գցում ենք ինքնին հրաշալի և անգին լինելու առանցքից, վերածելով արդյունավետության ցուցանիշների։ Համեմատվում ենք ու մեզ պարտված չհամարելու համար՝ փորձում ունենալ բաներ, որ մեզ պետք չեն ինքնին, փորձում կուտակել բաներ, որ կյանքի զգացողությունը սրելու փոխարեն ծանրանում են մեր մտքի ու ինքնության վրա՝ անհարկի կարևորություններ ստեղծելով նրա համար։ Այնպես որ սիրելիներ, խախանդվեք, ահա թե ինչ կասեմ ես ձեզ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *