Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Հա՛, չէ՞

Բանաստեղծություն
Posted on 2022-07-05


Արդարություն չկա էս աշխարհում,
և սա ինքնին բռի անարդարություն է,
ուրեմն, ինչ խոսք, կա՛ անարդարություն։
Օրինակ
ասիմետրիկ անարդար է, երբ սիրուն մամայից
գեշ-գեշ աղջիկներ են ծնվում,
խնդալու չափ մի տեսակ անարդար է, երբ
առնովի վարունգը խրթրթան քաղցր է,
իսկ քո կես տարի աճեցրածը՝ դառը լեղի,
պատմականորեն անարդար է, ինչ խոսք
լինել թուրքիայի ցամաքային հարևանը,
դե, ամենաանարդար բանը, գիտեք՝
այն է, որ էս գրողն ու կարդացողները
բոլորով մի սիրուն օր պիտի մեռնենք,
բայց չծնվելը, նկատենք, առավել անարդար կլիներ,
անարդար է վստահ լինելու ծանծաղությունը,
որ մարդ կրում է իբրև կոյաբզեզի զրահ,
անարդար է սերը, որ ճիշտ է Պողոսի թղթերով միայն,
իսկ իրականում՝ մեկին նվիրվելու դիմաց
մնացած բոլորից յան տալու գին է օրինական,
անարդար է, աներևակայելի անարդար
երբ, դառը խմողին են տալիս վերջին քաղցր կոֆեն,
անարդար է հույսը, ինքնին անարդար
իբրև լոտո ջնջողի հայտ
քվանտային անորոշությանը –
էն որ մազից կախված տիեզերքում
մազից կախված արևի
մազից կախված մոլորակի
մազից կախված պետության
մազից կախված կյանքում
մազից կախված մարմնով
կրում է Թերեզ ծյոծյան իբրև
անհոդացավ արթնանալու սպասում,
լոգիկայի ձվերին քացով տալու չափ անարդար է
խնդալու ստատուսին մի ցամաք լայք դնելը,
և անարդար է, տեր աստված, հավատը
իբրև հաջողելու կասկածելի հրահանգ,
և հաջողությունը իբրև հետմահու մեդալ
և մեդալը իբրև ապրածի գին
և գինը իբրև չափման միջոց
և չափելը իբրև ճանաչելու գործիք
և միայն, սիրելի ռադիոլսողներ
արդար է Թումանյանի շաուրման Կոմիտասի վրա
արդար է չափը, արդար է մսի թարմությունը
արդար է, պատրաստման արագությունը
արդար է համն ու բաղադրիչների ընտրանքը
և սանիտարահիգենիկ պայմանները
ամենաարդարն են տարածաշրջանում։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme