անհավես

*
Ավելի անհավես, քան կլավիշնիկը
բանակի քեֆի երրորդ գարյաչիից հետո՝
ոսկոր-մոսկորով կշտացած մի շուն
անտրամ նայում է նոր նետված մսին,
բայց ժողովուրդ ջան,
էս մեկը անպայման պետք ա խմվի
զի էս կյանքում մեզ ամեն ինչ
աստված ա տալիս, ամեն ինչ
ընգերերնից բացի, որ մենք ենք ընտրում,
ուրեմն խմենք, որ աստված
քաղցր աչքով նայի
մեր ստեղծած անուշ ընգերությանը.
չուզողություն չանի:

#սիրվածկենացներ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *