Դերասանություն

շինարարության փոշամաշ շորերով ու աբրած կոշիկներով, ինքս էլ կոնչ անտունի տեսքով ճամփեքին մի տեղ մտնում եմ մի անծանոթ խանութ ու ինչ-որ շինանյութ կամ սնունդ առնելու մտքով, ինչ ընտրելու հարցից մտազբաղ, ակնհայտորեն մոլորվածի մշուշոտ հայացքով սկսում եմ անկապ դեգերել բաժինների միջև, մեկ էլ մի բիթի վաճառողուհի մոտենում ա ու կենսաբանությանս դասատուի խիստ ու ազդու տոնով ասում՝ Ինչ-որ բան է՞ր պետք, իբր ուշի-ուշով հսկում եմ, որ բան չցրես։ Էդ պահերին ինձ ոչ թե սոցիալական դիսկրիմինիացիայի անրադար զոհ եմ զգում, այլ հակառակը՝ մի տեսակ խանդավառվում եմ ուրիշը համարվելու, լինելու հնարավորությունից ու սկսում եմ խաղալ իմ դերը՝ հայացքս փախցնում եմ ու ասում՝ չէ, նայում եմ ուղղակի ու մանր անշտապ քայլերով անցնում եմ հաջորդ բաժին, ուր վաճառող չկա, մեկ էլ մեր բիթին կրնկակոխ ու ավելի վստահ իր կանխակալության մեջ գալիս ա ավելի կատաղի ձայնով՝ ինչով կարող ե՞մ օգնել․․ հեչ, քուրս, ճաշակ եմ զարգացնում․․․ Գիտե՞ք, որ տարածքը տեսահսկվում է․․․ լո՞ւրջ․․․ դեմքս գետնից չկտրելով արագ քայլում եմ դեպի ելքը, ինձ պալիտ արած վաճառողուհուն թողնելով աշխարհը փրկածի իր հպարտ ինքնագոհության մեջ, մոռացած անհրաժեշտ գնումների մասին… դե գնա սոված սատկի սոցիալական դերասան խրենըվ ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *