Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Կյանքը իբրև տեքստ

Էսսե
Posted on 2023-02-08

Մեր ժողովուրդը կյանքը մի տեսակ գեղարվեստական հնարանքի տեսակետից է ընկալում։ Ընդ որում ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից՝ երբ ընթերցողը ինքն իրեն նույնականացնում է իր կարդացած պատմության հերոսի հետ։ Այսինքն, ըստ գեղարվեստական կոմպոզիցիայի, եթե առաջին արարում իմ նախնիներին սպանել, ջարդել, տեղահանել են, իսկ երկրորդ արարում այդտեղ ապրող ցեղասպանների սերունդները մեռնում են երկրաշարժից, ուրեմն այդ երկու իրադարձությունները իրար հետ մի ձև պետք է կապ ունենան, անկախ քեզնից՝ ուզվում է որ կապ ունենան, որպեսզի կոպմոզիցիոն շրջանը ամբողջանա։ Մինչդեռ, եթե կյանքը անգամ ունի էլ որոշակի դրամատուրգիա, ապա դա ավելի շուտ կանխակալ հորինվածքից զերծ, գաղափարազուրկ փորձարարության վրա հիմնված էքսպերիմենտալ հյուսվածք է, որտեղ իրադարձությունները հստակ պատճառահետևանքային կապով կապված չեն, որտեղ արդարությունը չի հաղթելու, որովետև հստակ չէ, թե ինչ է արդարությունը, որտեղ հեփի էնդի հույս, առհասարակ հույս գոյություն չունի, որտեղ ամեն պահը ծնում է իր հաջորդին առանց նրա սեռն իմանալու։ Հմուտ ընթերցողը այս ամենից հաճույք ստանալու համար ինքն իրեն պետք է ոչ թե հերոսի հետ նույնականացնի, այլ՝ հեղինակի, քանի որ հեղինակը միշտ հաղթում է անգամ ամենադրամատիկ վերջաբանով տեքստի մեջ, քանի որ իր զորությունը ոչ թե հույս կամ հուսահատություն ներշնչելն է հանգուցալուծման միջոցով, այլ բանը բանի հետ հարաբերլու շնորհքը։ Այսպես, Դոն Կիխոտը վերջում ընդունում է, որ ինքն ընդամենը կիսախելագար ծերունի է, քրչոտ ցնցոտիներով, թշվառ սենյակում պարփակված։ Դոն Կիխոտը կամավոր դուրս է գալիս իր հորինած պատմության միջից, կամավոր ապահերոսանում, նա պարտվում է մինչև վերջ, բայց դրա փոխարեն հաղթում է Սերվանտեսը։ Հաղթում է՝ ինքնամոլորության ծուղակն ընկած, հեքիաթին հավատացած ու կործանված մարդու պատմությամբ, նրա թշվառության ու երազկոտության հանդեպ մարդկային սրտերը ապրումակցությամբ փխրելու ուժով։ Կյանքն իբրև գեղարվեստական տեքստ ընկալելով՝ հեղինակի հետ նույնականանալը արարչի հետ նույնականանալն է, արարչի, ով ոչ թե ուզում է իր մի տեսակի արարածների հաղթանակը մյուսների հանդեպ, կամ մի տեսակի արարածներին կեղեքած մյուս տեսակի արարածների արդարացի հատուցումը, այլ արարչի, ով ուզում է առնվազն ձանձրալի չլինել, լինել անսպասելի ու անըմբռնելի ու դրա բերումով երբեն չափազանց ցինիկ է գտնվում ու անողոք իր հորինած հերոսների հանդեպ։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme