Ձանձրույթ (updating)

ձանձրույթը,
երբ ասում են՝ մեր մոտ միայն միրինդա է, ֆանտա չկա,
ձանձրույթը
հայաստանի ֆուտբոլի հավաքականի
ներշնչած հույսն է իր երկրպագուներին,
ձանձրույթը,
շքեղ ծիծիկներից սոցիալական կապիտալ կորզելու
հնարամտությամբ տքնող միտքն է,
ձանձրույթը,
տխուր առիթին համապատասխան հագնվելն է,
առհասարակ՝ համապատասխանելը,
հատկապես օրացույցային տոների տրամադրությանը՝
թե բա՝ ձերն էլ, ձերն էլ ))
և քեզ վճարող մեդիայի քաղաքական կուրսին,
անշուշտ, ձանձրույթը,
երբ պիտի քաղցր տնքաս, քանի որ նկարում են,
դե հիմա, ամեն գործ իրա ձանձրույթը ունի,
ձանձրույթը,
երբ «Սերգեյի մոտ» պանդոկի Սերգեյն է մահացել
և հիմա չգիտես, թե ում մոտ ես գնում ճաշելու,
ձանձրույթը
10 տարեկանում սկսված դաշտանն է,
«ես ատում եմ մարդկանց» –
նոր կյանք մտնողի հավերժական կարգախոսով
ձանձրույթը՝
արտասահմանից ամառային արձակուրդներին
հայրենիք ժամանած հյուրերի համար
հերթապահ խորովածի պատրաստությունն է,
որ պետք է սպասարկել աբորիգենի խանդավառությամբ –
հոյ նար-նար, հոյ նար-նար․․․ և միայն
Արարատը կարող է իրեն թույլ տալ չերևալ՝
Հայաստան – սփյուռք կապերի
ամրապնդման շրջանակներում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *