Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Մեռնել փոքր քաղաքում. ակնարկ

Գրախոսություն | Գրքեր
Posted on 2020-02-06

Գևորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» գիրքը երկու ամիս է առջևս էր, շատ գեղեցիկ ձևավորումով այս գիրքը հա աչքով է անում որ ձեռքդ առնես իրեն, հա ասում էի կարդամ՝ չէր հարմարվում, վերջը էսօր կարդացի։ Հեղինակի առաջին գիրքն է, բայց անմիջապես ակնհայտ է դառնում, որ գործ ունենք բանաստեղծի հետ, չեմ կարող բացատրել թե դա որն է, մոտավորապես՝ տեսնելու, զգալու և բառակերպելու մի հատկություն, որն ինքնաբավ է դարձնում տեքստին, չեմ ասում լավ կամ վատ, ցնցող կամ վանող, չէ, դա երկրորդ հարցն է, հենց՝ ինքնաբավ, ինքն իր մեջ իրեն հերիքող։ Միանգամից իմ առաջին գիրքը հիշեցի, որն իհարկե հիմա էնքան հեռու է ինձնից, ոնցոր գլխիս փարթամ մազածածկույթն է հեռու հիմիկվա քաչալիցս, այսինքն էլ իմ հետ կապ չունի, առաջին գրքերը հասուն, կառուցիկ, ինքնավստահ լինելու այիբ ունեն, մի տեսակ կոկորդդ խեղդող ջահելական մեծամտություն, անգամ մի քանի տարի առաջ այնպես նեռվայնացա, որ նստեցի ծայրից ծայր վերագրեցի էդ պուճուր գրքույկը ու հիմա էլեկտրոնյաի որ կա կայքերում, էդ ռիմեյքն է փաստորեն )) Հետաքրքրի է, որ Գևորգի գիրքը էլի առաջնեկ լինելով էդպիսին չի, բավականին զուսպ է, անգամ կասեի՝ խոնարհ, ամեն ինչ միանգամից ու վերջնական ասելու հավակնություններից զուրկ, էդ շատ զարմանալու էր ու հարգանքի արժանի։ Բայց մենք՝ բանաստեղծներս հասունացածի, մեծացածի կոշտությամբ ենք ծնվում, էդ գերհարթ մակերեսները առկա են նաև էս տեքստերում, հետո իհարկե սկսում ենք ծվատվել, մաշվել, զիջել, ընդունել ուրիշ բաների հնարավորությունը, քանդել մեր բնածին բաբելոնը ու մեր հասունանալն էդ է՝ լեզվական նախադեպի մեջ կյանք թողելով՝ դառնալ ավելի հավաստի և ուրեմն մոտավոր, աղոտ, երկիմաստ, խնդրահարույց, վիճելի։ Գևորգը ազնիվ ակունքից է գալիս, բայց դեռ շատ մոտ է իր ակունքին, դեռ պետք է ճանապարհ անցնի և ուղղակի լինելուց բացի նաև իր սեփական պատմությունները պատմի իր սեփկան լեզվով, որոնց հետ մենք կարող է և պետք է որ ավելի քիչ համաձան լինենք, քան այս գրքում երևակված տեքստի, որն իրեն էսքան սիրել է տալիս։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme