Ամենքն իր պատմութունն է բերում և անպայման հավակնում քո ուշադրությունը գրավելուն, ուզում, որ դու իր պատմության մասը դառնաս իբրև հանդիսատես, իբրև մեկնաբանող, լայքող, իբրև քաջալերող, իբրև հիացող, անդամ, իբրև երկրպագող, հետևորդ։ Բոլորը պատմում են, իսկ քո ձեռքում պուլտ կա, թվում է թե ընտրության ահռելի հնարավորություն, թվում է թե դու էս ընտրողը, բայց պատմություններն ու պատմողներն էնքան շատ են, որ դու ուղղակի ունես հանգամանքների ու պատահականությունների բերումով ընտրանք, որն ամենայն հավանականությամբ չի համապատասխանում նրան, ինչ քեզ պետք է իրականում՝ ճիշտ սնվելու, աճելու, կայանալու, իրացվելու համար․․․ ամենամեծ պատրանքներից մեկը, որ ընտրողը կանխորոշում է իր բորօրությունը։ Կանխորոշում է գիտակցողը, ստեղծողը, սահմանողը, ինքն իր սնունդը ներսի արտադրողը, բայց ընտրողը՝ երբեք, ընտրողը հանգամանքների բերում է, պատահականությունների հանրագումար, որ հաջողում է միայն էվոլյուցիայի նման միլիոնանոց տևողութոյւնների վրա, որի ընթացքում մեկ առանձնյակի մեկ կյանքը ոչինչ է։ Դու ուրիշների սեզոններով պատմվող հավակնոտ պատմությունների միջակայքում ես, դու սպառող ես, դու գնորդ ես, դու մի քանի տրված տարբերակների միջև պծիչկա դնողն ես, դու չես կայանում իբրև արարած, չես իրացնում քո ահռելի ներուժը, դու չես աճում քո վրա, դու չես գիտակցում քո կյանքը, դու ուրիշի պատմության հանդիսատեսն ես։