Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Պատգամներ սկսնակ սիրածներին

Էսսե
Posted on 2020-02-14

— Երկրորդի առկայությունը պարտադիր չէ, սկզբից հաշտվեք ձեր ներկայության հետ, որ հետո հաշտվողից հետազոտող դաստիրակեք։
— Մենք նախատեսված ենք խմբերով ապրելու համար, բայց ինքնորոշման և ազատագրման ճանապարհը միայն մենակ է հնարավոր անցնել։
— Եթե դուք ինքներդ ձեզ չեք հերիքում, ապա ուրիշն էլ ձեզ չի հերիքելու։
— Երկրորդը ձեզ չի պատկանում, սկի դուք ձեզ չեք պատկանում, պատկանելությունը միֆական հարաբերություն է։
— Հարաբերությունները միասին անցնելիք ճանապարհ է, ոչ թե միմյանց պատկերացումներին համապատասխանելու ստուգարք։
— Ճանապարհը ժամանակի ու տարածության մեջ տեղաշարժ չէ, ճանապարհը մեր անխուսափելի և անդառնալի տրանսֆորմացիաներն են․ եթե ձեզ ու ուղեկցին ուշադիր չզննեք ընթացքում, մի օր կտեսնեք, որ երկու տարբեր մարդիկ են իրար հետ, որոնցից երկուսին էլ չեք ճանաչում։
— Ինչ-որ պահից սկսած ցանկացած հարաբերության վերջը դառնում է կանխորոշված, դրա համար պետք է սովորել անընդհատ նորից սկսել, հատկապես նույն մարդու հետ, որովհետև նոր մարդու հետ շատ ավելի սկզբից եք սկսելու, չնայած էդ մեկը հանգամանքների ու հավեսի հարց է։
— Երկու հոգին միավորվում են ստեղծելու բաներ, որ միայն երկու հոգով է հնարավոր ստեղծել։
— Կարելի է իմաստավորել, ռոմանտիզացնել և բացարձականացնել հարաբերությունների զգայական կողմը՝ կտրելով բազմանալու անհրաժեշտության համատեքստից, բայց մի մոռացեք, որ այդ թմրեցնող քիմիան բնությունը նախատեսել է բազմանալուն հարակից ցավերը մեղմելու համար, ինքն իր հարցերն է լուծում, դուք միջոց եք, մի գերագնահատեք ձեր ընտրության ազատությունը, խոնարհությամբ ընդունեք այդ հանձնառությունը։
— Երկուսի միությունը սեռականությունից դուրս ավելի մեծ չքնաղություններ ունի պահած։
— Բայց եթե մի օր ամեն ինչ սկսում է տառապանքի վերածվել, պետք չի անցնել դիմանալու և գոյատևման կուռ ռեժիմին, եթե անգամ ուժեղ եք, եթե էդքան ուժեղ եք տառապանքի և դիմանալու համար, ապա ինչո՞ւ չդնել այդ ճիգը ավելի հետաքրքիր փորձառության, ասենք բարօրության կերտման վրա։ Այն ինչի հետ դուք նույնականացնում եք ձեզ և ընդունում իբրև անխուսափելի ճակատագիր՝ ընդամենը պատահական սննդի, գաղափարների, մարդկանց, տեղանունների ու հանգամանքների բերումով կուտակված ինքնություն է, այդ դուք չեք։ Իսկ ո՞վ եք դուք։ Սկսեք նորից կարդալ առաջին պատգամները։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme