Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ռուզվելտի դաչան

Պատմվածք
Posted on 2019-05-29

Ում տունը որ փնտրում էինք, անունը Ռուզվելտ էր, հեռախոսով բացատրեց իր տան տեղը, հետո գյուղ հասնելուն պես հեռախոսն անհասանելի դարձավ, մենք էլ ասինք լավ, եկել-եկել ենք՝ գտնենք Ռուզվելտի դաչան։ Գյուղը խճճված էր ու զարտուղի՝ հարցուփորձ էինք անում։ Հարցնում էինք ջահել տղերքին, բոլորը գիտեին, բացատրում էին՝ գնում էինք վստահ, որ գտնելու ենք՝ առաջին խաչմերուկից աջ, հետո յոլկի մոտից էլի աջ, հետո աթարի բուրգերի մոտից էլի աջ ու մինիմարկետի մոտից ուղիղ, գնում էինք՝ դեմ առնում փակուղու, հարցնում էինք գյուղի տատիներին՝ վստահ գիտեին Ռուզվելտին, իբրև պարկեշտ ու հարևանին հասնող մարդ էին նկարագրում, բացատրում էին՝ երկու հատ ձախ, հետո դեղին գազի տռուբից աջ՝ հենց երկրորդ տունը՝ գնում էինք ու դեմ առնում ձորակի, հարցնում էինք գյուղի երեխեքին, ժպտում էին քամահրական, ու ասում, ոնց չգիտենք Ռուզվելտ պապի դաչան՝ կանալի երկայնքով գնում եք մինչև միակ կամրջակը, հետո աջ, հետո ուղիղ մինչև կռազի կմախքը, հետո ձախ մինչև մեծ ընկուզենին, դրա մոտից ներքև, երկնագույն դարպասները կտեսնեք, դա է, գնում էինք, գնում՝ գտնում էինք կանալը, կամրջակը, կմախքը, ընկուզենին, բայց երկնագույն ոչ մի դարպաս․․․ կեսօրին մոտ ամբողջ գյուղն արդեն գիտեր, որ Ռուզվելտի դաչան էինք փնտրում ու բոլորը զարմանում ու տարակուսում էին, որ էդ անտեր հողակտորն իր մշտական տեղում է, իրենք էլ պարզ ու հասկանալի բացատրում են, իսկ մենք չենք գտնում։ Մի ջահել կին՝ երկու մանկահասակ երեխայի հետ, էդպես տնային շորերով, իբրև իր լճացած օրվա համար բազմազանության օրակարգ, որոշեց ուղեկցել մեզ, բայց կես ճամփին վայբերին Ռուսաստանից զանգ եկավ, ոնցոր ամուսինն էր, սաստեց խեղճ կնոջը՝ թողեց հետ գնաց հուզված։ Մի պապի վստահ պնդում էր, որ ոչ թե Ռուզվելտ է այլ Ռուդիկ, բայց Ռուզվելտն արդեն չափազանց մոտ էր թվում, իրանից էդքան հեշտ հրաժարվելու համար ու չհանձնվեցինք։ Գյուղի կեսի հետ ծանոթացանք, ոմանց հետ մտերմացանք, մեքենայի կողերն ու տակը քերեցինք մի երկու տեղ, մի տեղ սուրճ խմեցինք, մի տեղ տաք թխած լավաշ ու խնձոր կերանք, քամահրական հայացքներ ու կարեկցող խոսքեր ստացանք, բայց Ռուզվելտի դաչան չգտանք էդպես էլ։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme