Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Սուրբ ծննդյան նոթեր

Էսսե
Posted on 2020-01-06

Քրիստոնեությունը շատ կարևոր գաղափարներ է բերել այս աշխարհ, առանց որոնց այսօր էլ անհնար է պատկերացնել որևէ մարդկային համակեցություն՝ հանդուրժողականությունը, խոնարհությունը, կիսվելու պատրաստակամությունը, գթասրտությունը, փրկության հույսը, կարեկցանքը, սրանք պատերազմների, սովի, հիվանդութունների մեջ օրնիբուն գոյապահպանության խնդիր լուծող մարդկության համար խիստ կարևոր սպեղանիներ են եղել և են, որ օգնում են դժվարին ժամանկներում չվայրենանալ կամ չգժվել։ Այլ հարց է, որ հիմնականում անգրագետ ժողովրդի համար այս գաղափարները կրոնական դոգմաների և բարոյախրատական քարոզի տեսքով են տրվել և բոլոր իշխանությունների ու գաղութարարների կողմից օգտագործվել իբրև ժողովրդին ճնշելու ու հնազանդեցնելու մանիպուլյատիվ գործիքներ։ Բոլոր ժամանակների բոլոր իշխանությունները իրենց տեղը լեգիտիմացրել են բարձրյալի ներկայացուցիչ լինելու պնդմամբ և սրան հղում անելով են ազատակնները մերժում կրոնականությունը և ճիշտ են անում։ Իսկ այսօր մենք ականատես ենք, թե ինչպես են կուշտ հասարակությունների ժամանակակից ու առաջադեմ համարվող ինտելեկտուալներն ու մոդայիկ հիպստերական հայփն իրեն հռչակում աթեիստ՝ տոտալ մերժելով ինչպես կրոնականության բոլոր դրսևորումները, այնպես էլ հոգևոր փորձառության կարիքը ձեռի հետ և ծաղրում հիմնականում քրիստոնեության միֆական, պատումային և խորհրդապաշտական կողմը։ Մյուս կողմից էլ առկա է այսպես կոչված հավատացյալ ծայրահեղությունը, որ էլի վերոնշյալ գաղափարական բովանդակությունը չգիտակցելով, կառչում է քրիստոնեության պայմանական կողմից՝ սիմվոլների վերարտադրության ու պաշտպանության համար ընկնելով կրոնական մոլեռանդության ծայրահեղության մեջ։ Երկու թևն էլ ինձ համար հավասարապես անտանելի ու պարզունակ են, և քրիստոնեության արժեքային կողմը թողած՝ դրա պայմանական դրսևորումները ծաղրողները և էլի, գաղափարական կողմը չգիտակցող ու դրանցով փաստացի չապրող հավատացյալների խաչապաշտական ձևամոլությունն ու Քրիստոսի պատմական ու անձնավորված ընկալման հիվանդագին պաշտպանները։ Ինձ համար անձնապես խիստ թանկ է այս հոգևոր ժառանգությունը, ես վերցնում են դրանից այն, ինչ ապրեցնող ձեռքբերում է, ինպիսիք գթասրտությունն ու կարեկցանքն են, կարիքավորին ապրումակցումն ու ներողամտությունը և չեմ ընկնում կրոնական ձևապաշտության մեջ ինքս ինձ կաշկանդելով տրված ճշմարտություններորվ, քանի որ այդ ամենի հետ մարդկային էության ամենակարևոր հատկանիշներն եմ համարում նաև ավելին ճանաչելու հետաքրքրասիրությունը, կասկածելու և վերլուծելու կարողությունը, ազատության կարիքն ու ստեղծագործելու կիրքը։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme