Գրողների միջազգային օրը նշանավորելու ավելի հրաշալի առիթ չէր կարող լինել, քան Վանաձորի իմ սիրելի Պոեզիայի համաքաղաքային ամենամյա փառատոնի դափնեկիրների և մեր Մասրենի խմբակի ընկերների հետ հանդիպումը եղավ: Անչափ հուզիչ էր 20 տարի անց վերադառնալ փառատոնի բեմ ու տեսնել ընկեր Լեռնուհի Գևորդյանի հրամանատարությամբ պոեզիայով խանդավառ մեկը մյուսից նախշուն պատանիներին, որ հրաշալիորեն շարունակում են իր բնույթով հանրապետությունում միակ արդեն 30 ամյա փառատոնի ավանդույթը:








