Հաղորդումը մի անողոքաբար անձրևոտ գարնանային օր ենք նկարել, բոլորս թրջված հասանք ու մի տեսակ ներքաշված, մանավանդ մնացած բանախոսների հետ մի սեղանի շուրջ առաջին անգամ էի հայտնվում, բայց հիշում եմ, որ հետո բացվեց զրույցը հավեսով ու էն կարգի անուշ, ջիգյարով, որ կամերաները վաղուց հավաքել-գնացել էին, իսկ մենք նստած մի քանի ժամ դեռ խոսում էինք։ Համ էլ լավ առիթ դարձավ, որ Փարաջանովի ֆիլմերը վերանայելուց զատ լիքը իր և իր մասին հարցազրույցներ ու տեքստեր կարդամ ու մի անգամ էլ հմայվեմ նրա աներևակայելի մեծությամբ և ծայրահեղ անարդար ու ողբերգական ճակատագրով, որից ինքը մեկ է մի ձև հաջողացրել է անգին գանձեր բստրել ու թողնել մեզ ի պահ։