Բանաստեղծ, գրող (ծնվ. փետրվարի 3, 1983, Վանաձոր, Լոռու մարզ):
Կենսագրություն
1999-2005 սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում: 2001-2004 Ակտիվորեն մասնակցել է Վանաձոր քաղաքում գործող «Մասրենի» մշակութային հաստատության նախաձեռնած պոեզիայի, երգի ու պարի ամենամյա փառատոնների կազմակերպմանը: 2004-2005թ ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հայ երիտասարդների ֆորում» հասարակական կազմակերպությունում աշխատել է իբրև ծրագրերի ղեկավար և ՀԿ-ի հրատարակած «Ուսանողի ձայն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007-ը ծառայել է Հայկական բանակում: 2007 թվականից մշտապես բնակվում է Երևանում։ 2009-ին հիմնադրել է Granish.org գրական կայքը, որրի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է: Ներկայումս այն հայ ժամանակակից գրականության ամենաընդգրկուն և ամենաընթերցվող հավաքածուն է ցանցում: 2011-ին գրող և գրաքննադատ ընկերների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հանդեսը, որ հրատարակում է գրական-գեղարվեստական կամ հանրային հնչեղություն ունեցող որևէ թեմայի շուրջ գոյացող թեմատիկ համարներ: 2013-ից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Մի շարք գրական ինտերնետային նախագծերի հեղինակ է: Ակտիվորեն մասնակցում է Հայաստանում հանրային կարևորություն ունեցող հարցերի բարձրացամանն ու քննարկմանը, հատկապես գրականության, բնապահպանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Անդամակցում է գրողների միջազգային PEN կազմակերպությանը, որի նպատակը գրականության հանրահռաչկումն ու գրողների ինտելեկտուալ գործակցությունն է։
Հրատարակված բանաստեղծական գրքերը՝
«Դզոն», բանաստեղծություններ, Գրանիշ, 2021թ.
«Ծիլի-Ծով. գիրք հմայության», բանաստեղծություններ, Անտարես, 2014թ.
«Անտաշատ», բանաստեղծություններ, Ինքնահրատարակություն, 2009թ.
«Վերջից հետո, Սկզբից առաջ», ՀԳՄ հրատարակչություն, 2004թ.
Մասնակցել է մի շարք միջազգային գրական-մշակութային ձեռնարկների
- Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդես, բանախոս, Ժնև, 2011
- Հայաստան – Հայաստաններ, Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, 2011
- Մշակութային մենեջմենթի դասընթաց, Թբիլիսի – Բեռլին, 2012-2013
- Ներմուծում – Արտահանում, փոխթարգմանության ծրագիր, մասնակից, Մարսել-Երևան, 2013
- Այլ ձայներ փառատոն, բանախոս, Լուբլին, 2015
- Սոնետների փոխանակում, նվիրված Շեքսպիրի մահվան 400-ամյակին, Մեծ Բրիտանիա-Հայաստան, 2016
Գրական նախագծեր
- Գրանիշ գրական համայնք
- Granish Armenian literature in English translation
- Այլերեն հայերեն սայթաքումների բառարան
- e-books.am հայերեն էլ-գրքերի անվճար դպրոցական գրադարան (չի գործում)
- Արձակ տարվա լավագույն պատմվածքների մրցույթ (չի գործում)
Բանաստեղծությունները թարգմանվել են՝
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, ռումիներեն, լեհերեն
Բանաստեղծությունների հրապարակումը տպագիր և առցանց մամուլում
Գրանիշ գրական հանդես, Երևան ամսագիր, Հայկական Ժամանակ օրաթերթ, NewMag ամսագիր, Megapolis ամսագիր, Նարցիս գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր, Юность գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ, Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ, Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական
Մրցանակներ և պարգևներ
Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010թ.
Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար:
Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008թ.
Մեջբերում
«Ինքն իր տեսակետից պոեզիան անորոշ բաների օվկիանոսում այլ արարածների անվանարկումով անվերջ ինքն իրեն տեսնել փորձող լուսնաձկան հիացմունքն ու թախիծն է։ Բայց քաղաքակրթության պատմության համատեքստում պոեզիան փոքրիկ համակարգային դավադրություն է՝ իշխանության և ռեսուրսների համար պայքարում հեղվող բռնության արդարացումը չեղարկելու համար»: