Հայերիս, որպես էթնոսի, որպես ապրելու (միգուցե) արժանի հավքականության, սթափվելու և խելքներս գլուխներս հավաքելու համար ցավոտ պարտություններ են պետք. այստեղ և հիմա, ինքներս մեզ որպես «քաքլան» գիտակցելու ֆիզիոլոգիական դրդապատճառներ… անցյալում եղածը օրացույցային, զուտ գիտական նշանակության տեղեկատվություն է դարձել փաստորեն, պետք է մի հատ քիթներս քարին քսեն, մի հատ էլի կոխեն մինչև ցավոտ տեղերը, որ սթափվենք… էս ինչ ա կատարվում` պետություն, տնտեսություն, ազգային արժանապատվության հարցեր – ամեն ինչ պռավալ ենք տալիս… ու թող ոչ մեկ իրեն չվերադասի իր իշխանություններից, իր բանաստեղծներից, իր ֆեոդալներից, իր եկեղեցուց… բոլորս էլ մեկ ենք էլի…
Ասածս ոչ ոգեկոչման կոչ է, ոչ գայթակղիչ դարձած ազգային ինքնախարազանման ախտորոշում… ուզում եմ հասկանալ` իմ սերունդն ընդունա՞կ է որևէ մեծ բան անելու իր ժամանակը նշանավորելոը համար, թե էն միջակ անցումային խառնամբոխից ենք, որոնց վրա գենը հանգստանում է ապագայի գործերի համար:
Խառնամբոխն իր մեջ միջնադարի նեղճակատ բռնաբարողի արյունն է կրում, որի վրա գենը ոչ թե հանգստանում, այլ մետամորֆոզի է ենթարկվում: Մեկ բառ, մի հայացք բավական է դիմացինի մուտացիոն շեղման աստիճանը որոշելու համար…
Նյութը հոշոտել է բռնաբարվելուց հաճույք ստացածների հաջորդներին: Հաճույք չստացածների, դիմադրածների հաջորդների համար ամեն ինչ կորած չի…
Ժամը կգա, տիղմը կնստի հատակում ու արյունները կզուլալվեն…
Իսկ առայժմ` խենթի համառությամբ շարունակիր (շարունակեք Գրանիշցիներով) նյութապաշտների անձավում մոմի լույսի պես թրթռալ… -ԹԱՎՐԵ- 04.11.12թ.