Միջանցք

Փետրվարին այնպես են բարակում
աշխարհները մակերեսող սահմանները,
որ թվում է, թե ահա՝
Ջրհոսում ձեռքդ մի քիչ խորը կխցկես գրպանդ
ու Առյուծում կբռնես մեկի ձեռքը,
որ ավելի շուտ նորածին-տաք է լինելիքի պես,
քան սառը՝ հուշ-եղելության:

Այսինչը, այնինչը՝ հա՛,
բայց թիթեռը, բանաստեղծը, ասենք,
ճուռակը, ծառը չեն մեռնում –
էդ դու ես բռի էնքան,
որ չես կարող վերև հոսել կամ հետ կամ հետո՝ առաջ
փետրվարին քրքրվող այս նրբին մակերեսներից,
որ մատնում են էն մյուս աշխարհները…

ուստի և տխուր ես. սիրտդ ճմլված…
ու բառեր չես գտնում…
վերջակետից առաջ: հետո

 

Այսօր Հովհաննես Գրիգորյանի թաղման
և Վահան Տերյանի ծննդյան օրն է

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *