Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Պոեզիայի անթոլոգիա 18-33 Արդի հայ պոեզիա

Լրահոս
Posted on 2013-03-27

Պոեզիայի անթոլոգիա 18 33Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ վերջապես լույս տեսավ “18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիան”` կազմված Լիլիթ Գալստյանի և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կողմից։ Ժողովածուում տեղ են գտել 18-ից 33 տարեկան այն բանաստեղծներն, ովքեր մեր՝ կազմողների համոզումով առավել ամբողջական են ներկայացնում մեր պոեզիայի ներկա միտումները։

Վահե Արսեն, Աշոտ Գաբրիելյան, Տաթևիկ Խուրշուդյան, Էդուարդ Հարենց, Անահիտ Հայրապետյան, Կարեն Անտաշյան, Աննա Դավթյան, Նարե Հովհաննիսյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիամ Կարապետյան, Մանե Գրիգորյան, Ռուզաննա Ոսկանյան, Տաթև Չախչախյան:

Որպես բանաստեղծ, նրանք անկախության ծնունդ են, նրանք ունեն կիրք, շնորք, առերևույթից այնկողմ տեսնելու կարողություն։ Անշուշտ, անցյալի ժառանգության բեռը նրանք չեն կարող չտեսնել, չճանաչել ու չզգալ, բայց, հաստատ, բանաստեղծություն ծնելիս նրանց ազատությունը կաշկանդված չէ ոչ այդ թանկ բեռով, ոչ էլ երկարատև հիշողության տեսիլքով։ Նրանց չի կաշկանդում նաև ժամանակի ու տարածության անսահմանը։
Հիասթափությունների, աղմուկի ու անորոշի մեր օրերերում նրանց չի անհանգստացնում նաև այն, որ գրելն ու գրելով ապրելը շքեղություն է, եթե ոչ՝ զոհողություն։
Նրանք, ինչպես բոլոր ժամանակներում, բանաստեղծներին բարո կրքով ու համառությամբ երգում են սերը, հայրենիքը, լսում ու գրում են լռությունը, տեսնում են բառերից ու պատկերներից անդին, նույնանում են աշխարհի հետ ու դառնում նույնքան էլ տարբեր։
Մենք գնահատական չենք տալիս, իսկ, թե կգրվեն և կերգվեն նրանց մասին փառաբանության հիմներ՝ ինչպես հին աշխարհում, կորոշի ժամանակը։
Բայց նախ նրանք ապրելու իրավունք ունեն։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme