Պատերազմը մարդկային կենսագործունեության վատագույն դրսևորումն է: Կռիվ-կռիվ խաղալու, զենք-զինամթերքի, կամուֆլյաժով նկարների, բանակ ունենալու անհրաժեշտության, նույնիսկ՝ սպանողից պաշտպանվելով նրան բարեհաջող սպանելու մեջ ոչ մի ռոմանտիկա չկա, մանավանդ եթե մի քիչ եղել ես էդ ամենի մեջ… էս օրով միակ թաքուն հույսը, որ պետք է փայփայել՝ խաղաղությունն է:
Ծառայությունից հետո երբեք չեմ օգտագործել «հայրենիք» բառը, որովհետև ինչքան էլ քեզ (նույնիսկ ազնվորեն) կոտորես՝ մի կաթիլով էլ չես լցնի էս բառի անկուշտ ու անխնա ընդգրկումը: