Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Դեղձի հրաշագործ ազդեցությունը օրգանիզմի վրա

Բանաստեղծություն
Posted on 2014-10-05

Զարգացման ռազմավարություններով ոգևոր,
ահագնացող սղաճի մտահոգությամբ բեռնված,
տասնիննանցկեսի խցանումներում թրոմբված
մեքենաների շչակներով լեցուն,
աշնանային նոր տեսականու մեծ զեղչերով զբաղ
այս գլուխը,
որ տուն եմ տանում…

Օրումեջ անգարից մերձիմահ,
ճաղատացման գենետիկ հակումներով այս գլուխը,
որ տուն եմ տանում հոկտեմբերի սառնատտիպ երեկոյի միջով –
այս գլուխը…

Նեանդերթալցու այտոսկրերով,
հոմոսափիենսի ակնաբիբերով, մարդ-հմուտի ծնոտով
ու մարդ-աշխատողի պնդաճակատությամբ,
միջին բարդության բաց կծվածքով այս գլուխը,
որ աներազ քնով անց տուն եմ տանում
երեսունութ ավտոբուսի վերջին շարքում…
Նրբերշիկների ու նրբասալիկների
նախատոնական ակցիաների միջով,
մարդակենտրոն նախազգուշացումների,
հիշեցումների, կոչերի ու հրահանգերի միջով
բաղրամյան – մաշտոց – կորյուն –
սարալանջ – ազատության փողոցներով
անշեղորեն տունն ի վար գլորվող կրեածիվ այս գլուխը

Հասկացողի բոլոր անցողիկ փաստաթղթերով,
բայց դեռ տհաս,
ավելի հաճախ կորած, քան գտնված,
միջին վիճակագրական այս գլուխը,
որ արդեն երեք միլիոն տարի է ամեն օր տուն եմ տանում
ու հա չեմ կարողանում տեղ հասցնել,
կես ճամփին
հանկարծ խլշկոտում է…

Հրեշտակ տեսածի պես դողդոջում է այն մտքից,
որ հեռավոր սարալանջի ցրտատար մշուշներում կորած,
աշնան կաթնուկ ու թանձր մշուշներում կորած,
ուշահաս դեղձենու դեղնող սաղարթներում կորած
արևահամ մի դեղձ կա,
շիկնաթույր ու արևահամ մի դեղձ կա՝
փշփշոտ մաշկի տակ մեղրանուշ,
բերքահավաքների սրատես աչքից վրիպած
մի հյութալի դեղձ կա, որի մասին
դեռ ոչ մի, ոչ մի երգ չի գրվել այս աշխարհում:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme