Մարմինը կանխորոշումներ ունի.
միլիոնավոր տարիներով կուտակած փորձառություն
եւ հիմա, մեռնելու իր լավագույն տարիքում
դժվարությամբ եմ հախից գալիս –
հիմա,
ինչ-որ անկապ պատերազմում
կամ վարազի որսին
կամ աշխարհը փրկելու սևեռուն մտքի ձեռից
կամ ձանձրույթից ի վերջո
իր մեռնելու լավագույն հասակում
ահա
դժվար եմ յոլա տանում այս մարմինը
անգամ տղերքիս խոստացված
տունիկը, դինոզավրերը, երկիրը, բանը շինելու հավեսով,
լաջվարդ ծովափին վեպ գրելու կտերով
թվանոց գինով և էն մտքերով անգամ,
որոնց հայտնվելուց առաջ լպստում էի պռոշներս,
այս մարմինը կանխորոշումներ ունի,
որոնց տակից դժվար է դուրս պլստալը: