Այլերեն – հայերեն սայթաքումների բառարան. իմ նոր նախագիծը

Ընդլայնե՛ք հայերենի ձեր չիմացությունն այցելելով՝ այլերեն – հայերեն սայթաքումների և նորաբանությունների հայերեն առցանց համագրվող բառարան: Սա իմ  նոր օնլայն նախագիծն է:

Նախ, ներողամիտ եղեք որոշ բառերի թերի կամ բացակայող մեկնաբանությունների համար: Նախագիծը նոր-նոր է մեկնարկել և դեռևս գոյացման ու տեսական հիմնավորման փուլում է: Քանի որ նախնական մտահղացումն արդեն մի քանի անգամ վերափոխվել է, ուրեմն վերջնական սահմանումների հավակնություն չունենալով, միայն նշեմ մի քանի տեսական ձևակերպումներ, որոնց շուրջ կայանում է ձեռնարկը:

ա. Նախ ակադեմիական լրջությամբ հեգնանքի, հումորի տիրույթից պեղված բառերի դասակարգումն ու մեկնաբանումը ինքնին շատ զվարճալի է:

բ. Կա բանավոր կենդանի լեզու, որը պետք է արձանագրվի, մեկնաբանվի ու գիտակցվի:

գ. Քանի որ ըստ էության լեզուն նաև ախտորոշում է, ապա անձի լեզվական սայթաքումները հոգեվերլուծության և նրա հոգեբանական խնդիրների բացահայտման համար առատ հումք են հանդիսանում: Հայ արդի բանավոր և առցանց լեզվամտածողության մեջ ծնվող և ապրող այս լեզվական սայթաքումները կարող են նույն խնդրին ծառայել արդեն հանրային հոգեվերլուծության իմաստով: Մեկնաբանությունները բացահայտում են իրական հանրային տրամադրությունները, հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտներում առկա որոշ երևույթների քննադատություն և ծաղր:

Ուրախ կլինեմ, եթե նոր բառեր առաջարկեք և առկա մեկնաբանություններին հավելեք ձեր անձնականը:

Շնորհակալություն:

Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *