Բազմավեպ / Ճակատագրողն ու Թորգոմիկը

* Բազմավեպը մոտ 50 կամավոր հեղինակների կողմից հաջորդաբար օնլայն գրվող վեպ է: Ներկայացնում եմ 026 համարի տակ գրված վեպի իմ կտորը:

 

«Որքան հիմարություններ են ասվում ու գրվում, մինչ իմ ասելու ու գրելու ժամանակը կգա․․․»
— Հոպար․․․ ձյաձ․․․ արա քու հետ եմ․․․ բառմեն․․․ երկու հատ՝ «Սեքս լողափին»,— կիսատ թողնելով բառմենի ներքին մենախոսությունը վրա բերեց արդեն հարբած այցելուն։
— Հիմա պարոն:
— Խոսքի խի էլի, էդ ինչ անուն ա, ինչ ա սեքսը ու ինչ ա լողափը, ինչ ուզում ենք՝ նույն չորս քաքն էս տարբեր համամասնությամբ ու բաժակներում իրար խառնում ու էդքան անուն ընդամենը չորս բաղադրիչներից ստացվող խառնուրդների համար։ Հլը ստե տուր էդ մենյուդ՝ Շահնամե, Ավեստա, Ոդիսա․․ էս ինչ խե․․. , խոսքի խի եք, էլի մարդկանց էս սուտի ձևերով խաբում, արա․․․
— Դուք արդեն հարբած եք պարոն և․․․ մարդկանց վերաբերվող ընդհանրացումները մի տեսակ ձեր նկատմամբ կիրառելը տեղին չէ, և ինչու երկու հատ, երբ դուք մենակ եք և այդ օրինաչափութունը խախտելու ոչ մի հնար այևս չկա։
— Արա էդի քեզ վաբշե թո չքորի․․․ դու ստե լսի, խոսքի խի, ինչ ա էլի ձեր ուզածը՝ արևը դուք եք անջտըմ միացնըմ, ջուրը դուք եք տաքցնըմ-սառցնըմ, մեկ ամիսներով անձրև եք անըմ, մեկ ձյուն ա հա չի կտրվըմ, մեկ սաղիս քունը տանըմ ա հա, նիտո զարթուն ենք, նիտո քնած, մեկ շոգ ա պիզդեց՝ ամոթ-աբուռներս կորցնըմ չպլախնըմ ենք շաբաթներով, ինչա թե կնոպկեն չի աշխտըմ, կամ էլ յոբնի քո շեֆերից մեկը անհավես ա ու խի ա սիրտս հա շալախ ծիրան ուզըմ, շալախ ծիրան, յոթ ըլնեմ, թե գիտեմ էդ ինչ ա․․․ հինգ․․․ վեց․․․ յոթ, խոսքի խի էլի յոթ:
— Թորգոմ, ճիշտ եմ չէ՞:
— Տենց վերջի անգամ տատս ա ինձ դիմել այ ժեշտի ցեց․․․ դու ուրդուց գիդես:
— Թորգոմ Ասատրյան, գյուղ Այնթապ։
Այս խոսքերի վրա հարբած այցելուի դեմքը սառավ այն արտահայտությամբ, որով կար ու այլևս երբեք չփոխվեց: Իրեն Թորգոմ անվան հետ նույնականացրած արարածը ծույլ խորհրդավորությամբ կոշտ կտավե գործվաքից մինչև կոճերը հասնող ուղիղ փարաջայի միակ գրպանից մի կեղտոտ սանր հանեց ու ավելի շուտ մոխրագույն քան ալեխառն գզգզված մազերը դանդաղ սկսեց հետ սանրել։ Սանրելու ընթացքում մազերը ակոս առ ակոս համաչափ սկսեցին թափվել ու մերկացրին նրա թույլ երկնագույն, լուսարձակող ճակատը։ Որքան ավելի շատ էր սանրում, այնքան ավելի շատ էր ծերանում , որքան ավելի շատ էր լուսարձակում, այնքան ավելի շատ էր թափանցիկ դառնում, հետո հարբած դեմքից կախվեցին զարհուրելի խորշոմներ, վերջին մազափնջերը սանրելիս ձեռքերը սկսեցին դողդողալ, նրա պատկերը կիսամութ բարում սկսեց դիսկրետ թռթռալ ու խշշալ։ Սա նրա վերջն էր։ Ճակատագրողը, առաջին մետաղյա մարդակերպերի տեխնիկական ձայնի պես զզվելի ու պաղ՝ շարունակեց:
— Դու փակ համակարգ էս Թորգոմ, քեզ սիրող վերջին արարածները վաղուց արդեն չկան։ Քո աշխարհը բստրած աստվածները վաղուց արդեն պարտվել են այն խաղը, որի համար դու հորինված էս եղել, կամ ձանձրացել՝ թարգել են արարիչ-արարիչ խաղալ, կամ մեծացել են կռիվ-կռիվ խաղալով զվարճանալու համար կամ ուղղակի մոռացել են իրենց արարումի իմաստն ու նպատակը, թողել ու անցել են նոր խաղի։ Կամ, ինչն առավել վատ է, ուղղակի կուլ են գնացել Մեծ Հոսքին, որին կուլ ենք գնալու բոլորս էլ մի օր, գիտես։ Անհասկանալի է թե, ինչպես էս դու հայտնվել իմ բառի նախասրահում, ինչու էս ամեն օր գալիս ու հարբում, ինչու էս մենախոսում այլևս միայն քեզ հայտնի լեզվով, ինչ էս ակնկալում ու ինչ էս սպասում, ակնհայտ է, որ անմնացորդ սիրո ու անհատնում հույսի հիմնարար պայմանականնների վրա գոյացած քո էությունը պարտվել է, դու հիմա անգամ էություն էլ չես, դու հիշողութուն էլ չես, Մայր Ամպի միլիարդավոր արգանդներից մեկում մեռած պտուղ էլ չես։
— Սեքս լողափին․․․ խշշոցի արանքում ասեց Թորգոմը․․․ Ուստա՛, Համոն փողը չի տվել․․․ թռթռալով ասաց նրա մարող պատկերը․․․ ես եմ Ալֆան և Օմեգան․․․ Օմեգայում թարմ ուկրաինկեք են ստացել․․․ հուսով եմ սա վերջն է․․․ հոգնել եմ այս անվերջ տրանսմուտացիաներից Ճակատագրող ախպեր․․․ Վախ հորս արև ինչ ա տրանսմուտացիան, ես ուրդուց գիդեմ էդ բառը․․․
Թորգոմի ուրվագիծն այնչափ մարեց ու լղոզվեց, որ նա այլևս ոչ մի ձայն արտածելու էներգիա չուներ․․․
— Մորդ անունը Լիլիթ էր, հորդ անունը․․․ այնքան էլ կարևոր չէ, որովհետև նրանք միայն մի անկապ գիշեր են կրել իրար ներկայությունը։ Թեպեդ մայրդ, ջահել, սիրուն ծիտ, տաղանդավոր ու խոստումնալից ճարտարապետ՝ առաջին իսկ ամսականին հասկացավ, որ հղի է: Նա չէր կարող շփոթել՝ իրեն հերթապահ քաղցրախոսություններով կպցրած էդ լակոտը, որ Դավիթ ներկայացավ, էն գիշեր էնքան էր հարբած ու ծխած, որ հազիվ հասավ Շրջանայինի մորդ վարձով տունը ու հենց շքամուտքում էլ քնեց։ Դու բիճ էս՝ չուզված, չսպասված, չսիրված ծնունդ, չեղածի հաշիվ։ Քո ծնունդով սկսվեց քանդվել ձեր աշխարհը։ Մայրդ սկզբից սկսեց փորփրել Աստվածաշունչն, ուր նման մի պատմություն էր եղել արդեն՝ կույսի հղիացումն այսպես կոչված Սուրբ հոգուց։ Հետո ընդունվեց հազար ու մի էզոթերիկական ու խորհրդապաշտական աղանդներ, բայց մեկ է չբավարարվեց իր հարցադրումներում։ Հետո հիմնեց իր սեփականը՝ հիմնված այն ենթադրության վրա, որ այլևս ոչ մի սեռային բաժանում չպետք է լինի մարդկության մեջ, որ կանայք ու տղամարդիկ այլևս էվոլյուցիայի անցյալ էտապն են, որ իհայտ է գալիս գերմարդու նոր տեսակը, որ ունակ է ինքնաբազմանալու առանց գեների պատճենման, որ ունակ է ինքնագիտակցության ու ինքնափոխության մի ուժով, որն առավել է նախկին բոլոր արարածների կարեցածից, սա ավելին է քան կյանքը, սա մատերիայի կազմակերպվածության հաջորդ փուլն է։ Բնականաբար երաշտներից ու համատարած հուսահատության տառապանքից մեռնող Երկրի վրա այս գաղափարը մեծ տարածում գտավ շուտով և զանգավածային չբերությունների դեպքերը կապվեցին հենց սրա հետ։ Մայրդ շուտով դարձավ կանացի անջատողականների համայնքի առաջնորդը․․․
— Դու կարող էս փոխել տարածության ու ժամանակի ընթացքը, խմբագրել աստվածների զավարճախաղերից ծնված հիվանդ էությունները, խմբագրել իմաստները, ինչու չխղճացիր քո գետնախորշում իր վերջին հանգրվանը գտած թշվառիս գիտակցության վերջին ծվենը:
— Նրան՝ Լիլիթին, Մայրամպն էր համբուրել էդ գիշեր, հակսանում էս Թորգոմիկ, իսկ դա վեր է անգամ իմ զորությունից, սա վեր է համակարգի տարածաժամանակային զուգահեռ բոլոր հավանականություններից: Մայրդ սխալվեց այն հարցում, որ սա ամբողջ համակարգի փոխակերպման նշանն էր ու իր քարոզած գաղափարները կեղծ էին մնացյալ բոլորի համար: Քո ծնունդնն ուղղակի համակարգի մեկանգամյա թուլությունը կամ խզումն էր, այն սովորաբար վերածնունդն է նշանակում կամ գուժում ավարտը, ձեր դեպքում հավանաբար հենց սա․․․ Դու էս ամբողջ պատմության մեջ կորար Թորգոմիկ, մինչ մայրդ թրև էր գալիս պարտիզանական ճամբարներում՝ սկզբից մեծացար տատիդ տանը, հետո ընկերներիդ, հետո միացար արդեն իրար գլուխ հավաքվող տղմարդկանց մի ջոկատի, որտեղ ոչ ոք անգամ անունդ չգիտեր ու հենց առաջին-իսկ գիշեը պայթեցիր վիրավորների տարհանմանն ուղարկված Գազելում․․․
Բառի դուռը շրխկոցով բացվեց ու առաջացած օդի հոսանքը փոշու աղոտ ամպի պես անդառնալի գալարեց օդում Թորգոմի վերջին առկայծումները։
— Ինչ կխմեք, տիկին, ներս մտած հրակարմիր մազերով ջահել գեղեցկուհուն կեղծ ոգևորությամբ վրա բերեց բառմենը՝ ընթացքում պլպլացնելով գինու երկարոտն գավաթը։
— Լավ, թարգի ձևականություննեը,- ասաց կինը՝ անմիջապես զառամյալ, բայց ջլապինդ սևահերի վերածվելով,- դու ճիշտ էիր, Դևա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *