Ինձ համար էլ էր հետաքրքիր հեղափոխության ընթացքում օր առ օր իմ ապրումների տրանսֆորմացիան հասկանալ ու վերաիմաստավորել, այդ պատճառով ֆեյսբուքյան պատից հանեցի ընթացիկ թեմատիկ բոլոր գրառումներս։ Այսպիսով ստացվեց հեղափոխությունն իբրև սեփական փորձառություն արձանագրող այսպիսի մի օրագիր՝
09։05․2018
Որքան դժվար է լինել երջանիկ քաղաքացի. չանձնավորված պատասխանատվության ինչպիսի համախառն հոգս ես զգում ուսերիդ, ոնցոր մի ողջ երկիր քո տան, քո երեխեքի պես խնամելու պարտականություն վերցրած լինես վրադ։
08։05․2018
*
Այ քեզ բան, բոլոր ընկերներս միանգամից վերածվեցին ռեժիմի ստրուկների ))
*
Նիկոլն իր ժողովրդի սրտից խոսեց, կոնկրետ հե՛նց իմ սրտից։ Առա՛ջ, եղբայր, մինչև վերջ քեզ հետ ենք, հանկարծ չմտքափոխվես ընթացքից։
06․05․2018
Ելնենք այն իրողությունից, որ սերը մասնակցային գործընթաց է։ ))
05․05․2018
*
Ռուսները թեբա`Хотим как в Армении – Путиносвержение! Никол – ваш премьер, для нас как пример.
*
Էն որ առավոտյան սուրճից հետո առաջինն ինչ ուզում է սիրտդ՝ նոր կոռուպցիոն սկանդալն է ))
04․05․2018
*
Ճերմակը չափազանց հավակնոտ գույն է, իսկ մենք բարեբախտաբար անաղարտ կույսեր չենք, երփներանգ ենք և այդ է զ’կայֆն հեղափոխութեան։
*
Սերժատյացությունը նիկոլամոլությամբ փոխարինածները ճիշտ չեն ըմբռնել հեղափոխության էությունը։
03․05․2018
*
Մեր մեջ մնա, բայց թավիշ բառից անգամ սառը սարսուռ է անցնում մարմնովս #rebranding #revolution #polyester
*
Էյֆորիաներդ աշխատանքային պլանով կտրեմ, էրեխեք, ուրեմն Նիկոլից հիմնականում դուխ տալն էր հասնում՝ մնացած կոնկրետ գործը մենք պետք է անենք, եսլի շտո:
*
Հետհեղափոխական դեպրեսիան հաղթահարելու համար ձեռնարկեք կենցաղային փոքրիկ հեղափոխութուններ՝ տները մաքրելու, ծխելը թողնելու, անբարիշտ հարևաններին ջերմ բարևելու և ի վերջո գործնական նամակներին պատասխանելու տեսքով․․․ մինչև տեսնենք ինչ է գալիս գլուխներիս ))
02․05․2018
*
Հարգելի հանրապետականք հայոց, դուք եք ընտրել այդ ճանապարհը, դուք եք որոշել լինել ՍՍ-ի խաղաքարը՝ ՍՍ-ի խաղում, այսինքն ստրուկն ու կամակատարը՝ արտոնյալի կարգավիճակ ստանալու և էլիտար համարվելու սառը հաշվարկով։ Դուք եք կնքել այդ կոռուպցիոն գործարքը պալատական ընտրյալների դասին պատկանելու համար՝ ձեզ վերադասելով սեփական ժողովրդից։ Հիմա, խնդրում եմ, ուղղակի ի գիտություն ընդունեք ձեր ընտրած արծաթի հակադարձ երեսը, ժողովուրդն այլևս անցել է ձեզ տոտալ պիղծինգի* ենթարկելու աննահանջ գործին և հավատացեք, որ ավարտին է հասցնելու այն։
*
Նիկոլի մեկամսյա, օր առ օր հանճարեղ տրանսֆորմացիան՝ հույս չներշնչող, էմոցիոնալ, «շարքային» ընդդիմադիրից մինչ մի ազգի անվերապահ հիացմունքը վայելող, հավասարակշռված ու խոհեմ առաջնորդի՝ նախադեպ է։ Պատկերացրեք, թե քանի հոգու պոտենցյալ է այսպես ճզմվել անարդար ու կոռումպացված համակարգում ու դեռ քանիսը այսպես բացվելու ու ծաղկելու հույս ունեն նոր Հայաստանում։
*
Սա Սերժի, եթե կուզեք Ռոբի հրահանգն է, վրեժը մի ամբողջ պետությունից ու ժողովրդից – էդ քվեարկող ոչնչություններն էդքան հետույք չունեն սեփական կարծիք արտահայտելու։ Իրենց էլ փուռը տվեց ազգային դավաճանության ցմահ պիտակով։ Ոչնչի առաջ կանգ չեն առնի արնախումները, ոչնչի։ Պետք է առնել դեմները մեկընդմիշտ՝ նժարին մեր երկիրն է, կրկնում եմ՝ ՄԵՐ։
01․05․2018
*
ՀՀԿ-ն էնքան Ռուսաստան ասեց, ասես հաջորդ ընտրություններին Կրասնոդարի մարզում է առաջադրվելու։
*
Էսօր հաղթելու ենք ու տոնենք էսօրվա բաժին ուրախությունը այնպես, որ էդ ուրախությունը հաջորդ օրերի համար չհերիքի։ Մեզ ուրախության նորանոր դոզաներ են պետք՝ հագնում ենք ուրախության ներքին անհրաժեշտությանը։ Ամեն օրվա համար դժվարին աշխատանք կա պահված՝ ամեն օրվա ուրախությունը վաստակելու համար, մինչև սա կենցաղ ու մշակույթ կդառնա։
30․04․2018
Բոլոր նրանց համար, ոքեր կարծում են թե հանրապետականը տեսականորեն կարող է ընդդիմութուն դառնալ՝
նախ՝ հանրապետական չէ՝ հանրապետականք է և հետո, այն գաղափարախոսական կառույց չէ, այլ չինովնիկների փոՂշահավետ կոնգլոմերատ, որը պետք է կազմաքանդել
28․04․2018
Ուզում ես ցմահ գառլախե՞լ մեկին՝ վարչապետ առաջադրիր Նիկոլի դեմ ))
28․04․2018
Հենց հիմա ՀՀԿ-ն ի դեմս ԿԿ-ի ուզում է զավթել ժողովրդի ձեռք բերած իշխանությունը դրսի ուժերի միջոցով։ Սա պետական դավաճանության փորձ է և պետք է հստակ արձանագրվի՝ հետագայում արժանի գնահատական տալու համար։
27․04․2018
Այս պահին ցանկացած դիմադրություն համաժողովրդական ազատագրական հեղափոխությանը մորթապաշտությունից է բխում, ոչ թե այլակարծությունից։
26․04․2018
*
Իշխանության հանձնումը ձգձգելը ՀԱՎԱՆԱԲԱՐ ոչ միայն կուլիսային վերադասավորումերի հետ է կապված այլ նաև մինչ այդ կուբամետրով սև թղթաբանություն ոչնչացնելու անհրաժեշտության հե՞տ, օրինակ )) Հեչ ո՞վ է իշխանափոխություն արել նախկինում, ո՞վ գիտի ոնց է դա արվում։ Կինոներում օրինակ միշտ այդպես է, երբ վերջում կինոյի տղեն հաղթում է չարիքի կորպորացիային, սրանք ինչ-որ կասկածելի թղթապանակներ են ոչնչացնում ու թռնում Բահամյան կղզիներ ))
*
Բոլոր նրանք, ովքեր վերջին սեզոնում «միացան» շարժմանը, բայց վիձիծիլի վարչապետի իրենց թեկնածուն ունեն, մի տեսակ ոնցոր ասեն՝ ուրախ ենք, որ կանչել եք ձեր հարսանիքին, բայց մենք մեր հարսուփեսայով ենք մասնակցելու #ազիզլադենը ))
25․04․2018
*
Ժող, ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ կամ միանգամից լավ է լինելու, եկեք մի քիչ էլ դիմանանք շչակային ու շերեփային պերեսպամին, գոնե մինչև Նիկոլի վարչապետության վավերացումը, հետո հուսով եմ զարգացումներն ավելի տրամաբանական հուն կմտնեն։ Թե չէ կստացվի, որ անկապ պղտորեցինք ջուրը ու փոշմանեցինք կեսից։
*
Էսօր Հրապարակի էներգետիկան բութ էր, անհաղորդ, անհրապույր ու ծույլ։ Հեղափոխության ազատական ոգին էս պահին տրանսֆորմացվել է խառնիճաղանչ ու պղտոր բազմաձայնության։
*
Վարչապետի իմ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Ավելի լեգիտիմ գործիչ այս պահին չկա Հայաստանում։
25․04․2018
Այնպիսի զգացողություն է, որ ԿԿ-ի ձեռամբ հեղափոխությանը դիմադրության երկրորդ ալիք հրահրեցին զուտ որպեսզի շարժմանն ուշ միացածներին (հատկապես ԲՀԿ) ժողովրդական վսահության լեգիտիմություն ապահովեն։ Չի բացառվում, որ հիմա ՀՅԴ-ն էլ միանա ու լիքը մարդ լուրջ ընդունի դա։
24․04․2018
Բայց ընթացիկ անցքերի ամենահանճարեղ վերլուծությունը երեկվա էդ նեղ մաջալին գտած տաքսու վարորդն արեց։ Իրոք խորապես տխուր ու լարված էր, ասում ա էս սենց իզուր եք սաղդ ուրախանում ախպերս, էս սաղ իլյումինատներն ու մասսոններն են կազմեկերպել, որ հայ ազգի վերջը տան։ Ասում եմ բայց ո՞նց, ասում ա՝ դե տես, էսա էս հեղափոխությունից հետո երկրի վիճակը բեսամթ կլավանա չէ՞, ասում եմ՝ հուսով եմ, ասում ա, որ ստեղ վիճակը լավանա ի՞նչ կլինի դրանից հետո – սաղ աշխարհի հայությունը կգա կհավաքվի Հայաստանում, ասում եմ՝ և՞, շարունակում ա, և ինչ, կսկսեն իրար միս ուտել ու վերացնել իրար, աշխարհում էլ հայ չի մնա, հայը կվերանա․․․ մտահոգ լռության մեջ էդպես քշեցինք հաջորդ 15 րոպեն․․․ #հիպերռեալիզմ #լրիվլուրջ #չիկարողպռոստըսենցլավլինել #չեմջոգումորտեղենմեզքցում
*
Նիկոլի համար անելիքների ցանկ գրենք իհարկե, բայց հետո մեր ցանկն էլ թարմացնենք – Armenia 4.0 launched
23․04․2018
*
Երիտհանրապետականների հոգեբանական աջակցության մարդասիրական թեժ գիծ է պետք բացել, լուրջ։ Հետո ուղարկել մասնագիտական ինտենսիվ վերապատրաստման։ Նոր Հայաստանում մեզ դեպրեսիվ նախկին կուսակցական տասովշիկներ պետք չեն, միայն կենսախինդ ու արդյունավետ մասնագետներ։
*
Խանութներում շամպայնի հերթ է։
*
Երկրից տոտալ չխկչխկոց, դխկդխկոց, բռբռոց, դոփյուն, գոմփյուն, զխկզխկոց, ղժժոց, գվվոց, բվվոց, պզզոց և բզզոց է լսվում։ Ինչպես քանդվելուց առաջ՝ ամեն մի իր դարն ապրած մեքենայից։
22․04․2018
Առաքելական եկեղեցին, որ ամեն հարմար առիթով քիթը խոթում է աշխահիկ կյանք, դպրոցներ ու պետական այլ կառույցներ, իր այս դավադիր լռությամբ կամ կեղծ բարեպաշատական հայտարարություններով, դահիճներին բախումից առաջ օրհնելու ծեսերով հավասարեցվում է ՀՀԿ-ին, հեղափոխության հաղթանակից հետո այս կոռումպացված ու ուծացված կառույցի դերը պետք է հասցվի նվազագույնի, որ հոգևոր վերնախավը կամ սքեմը հանի ու մաքուր բիզնեսով զբաղվի, կամ ի վերջո զբաղվի իր հոգևոր գործերով։
*
Չեմ կարծում թե էդքան հեշտ հանձնվողն է, երևի կփորձի ժամանակ շահել սգո օրվա պատրվակով։
21․04․2018
Էսօրվա վերջին քայլը՝ դեպի անկողին մի տեսակ չի ստացվում )) էսօր ուրիշ օդ էր քաղաքում, որ բուրում էր ազատություն, հավասարություն, եղբայրություն ու անխնա սեր ))
20․04․2018
*
Դու քո փայ լույսը վառիր խավարի դեմ #քայլարա
*
Քաղաքացիական անհնազանդությունն առողջ ապրելակերպ է՝ քո երազած քաշը քո երազած երկրում )) միայն թե #քայլարա գոնե օրը մի #20000քայլ
19․04․2018
Զինվեք անձրևանոցներով և համբերությամբ, եկեք հրապարակ՝ փոքրիկ անհարմարություններ ստեղծենք մեծ կրկեսում։
18․04․2018
*
Ինչքան էլ տղերքին հեռու ենք պահում ընթացիկ լրահոսից, մեկ է ականջներով էլի մի բան ընկնում է։ Երեկ երկուսով բողոքի ակցիա են արել տանը՝ «մի-ա-ցում, մի-ա-ցում» վանկարկելով։ Նարեն ճշտել է՝ ի՞նչ միացում, ասել են՝ «Ֆիքսիկների մուլտի մի-ա-ցում» )) և իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են դիվանը քանդել ու արգելափակել հյուրասենյակի մուտքը ))
*
Երբ 6+ ամերիկյան զրո ունեցողներն են ամեն գնով կառչում իշխանությունից դա էլի մի ձև հասկանում եմ, բայց երբ 100 հզ աշխատավարձով անձինք են ամեն գնով լղոզում շարժման կենսունակությունն ու բնույթը վախենալով իրենց պայմանական ապրուստի համար, էդ չի տեղավորվում։ Ախր դուք եք քրեաօլիգարխիկ էս բուրգի հիմքը, մի քիչ ձեզ խախուտ պահեք։
17․04․2018
Դիմում եմ հատկապես այս շարժման ընդդիմախոսներին ու հեգնողներին (այո, ես այլակարծության համար երբեք ոչ ոքի չեմ հեռացրել իմ ֆեյսբուքյան ցանցից)։ Միգուցե դուք այդ դիրքորոշմանն եք քանի որ ձեր կազմակերպութունն է այդ դիրքորոշմանը, կամ ձեր ընկերները, կամ ընտանիքի անդամները, միգուցե վախենում եք ձեր կարգավիճակի, պաշտոնի կամ գույքի համար։ Հավատացեք, դուք ընդամենը գոյատևման ռեժիմում եք, և փորձում եք պահպանել այն, ինչ գործնականում անհնար է պահպանել։ Սա ինչ-որ անձի համակիրների շարժումը չէ, սա անգամ սոսկ ՍՍ-ին տապալելուն ուղղաված շարժում չէ։ Սա այլևս նորի, ազատության, ապագայի, ջահելության, մի խոսքով կյանքի պաշտպանությանն ուղղված շարժում է։ Իսկ միթե ամենակարևոր բանը, որ մենք կարող ենք, անգամ պարտավոր ենք անել էս մեծ արևի տակ, մեզ տրված էս կարճ ժամանակի մեջ կյանքի պահպանությունը չէ – նախ մեր մեջ, հետո մեր շուրջը։
16․04․20218
*
Մինչ ստրուկները պաշտոն ստանալու դավադիր գործարք են կնքում, ազատներն եկել են դիմադրության առաջնագիծ՝ երկիրը չարիքից ազատագրելու։
*
Սիրուն-սիրուն աղջիկներ ու տղաներ, ժպտերես, ոգևորված, դուք եք նոր կյանքը, հաստատեք ձեր երկրի տերը լինլու իրավունքը, չնահանջեք, չկոտրվեք ես ձեր ոգուն մեռնեմ
14․04․2018
Չընտրված ՍՍ-ի՝ ժողովրդի դառը ատելության ներքո համառորեն իշխանության մնալու գինը Ռուսաստանին մեր սուվերենությունը մանրից զիջելն էր։ Ու այդ գինը վճարում են ոչ թե ինքն ու իր օլիգարխիան, այլ մենք բոլորս՝ մեր սեփական երկրից զզված ու հիասթափված լինելու և անհույս փակուղի մտած Ղարաբաղյան խնդրին մեր երեխաների կյանքը հա զոհելու գնով։ Խավարամտության մասսայական քարոզն ու զինծառայության աջուձախ փառաբանումը ձեզ վկա, նրանք որոշել են երկարաժամկետ հեռանկարում մատաղ անել մեզ և ոչ իրենց կապիտալը։
13․04․2018
Հայաստանում գաղջի դեմ ընդվզումը պետք չէ ֆետիշացնել միայն մեկ անձի անվան շուրջ։ Սերժն այլևս ոչ թե անձ է, այլ անկման մետաֆորը։ Հիշիր, որ ոչինչ չի փոխվի, եթե ամեն ինչից առաջ դու նախ չմերժես հուսահատության տեսքով քեզ պաշարած քո միջի սերժին ու քեզ առօրյա չարիքի տեսքով շրջապատող փոքրիկ սերժիկներին։ Հնարավոր է, որ միայն այդքանն էլ հերիքի երկիրը փրկելու համար։