Քեզ միշտ ասել են, որ էս կյանքում պետք ա հարուստ լինել լավ զգալու համար և ահա դու նստած ես ասենք 0,85 միլիոն դոլլարի վրա, սկզբից մզզցնում ա, բայց չի բացում, մտածում ես բա ուր ա փողի խոստացած կայֆը, աա պետք ա փողը վերածս կայֆի` կոկս, մոտամֆետամին – գժական ճոճում ա, բայց թողում ա մեկ ա, մարմնիդ կեսը տատուպատում ես, դեմից անսովոր ա, ոնցոր նոր կամ ուրիշի մարմին լինի, բայց մի երկու շաբաթից էդ էլ ա սովորական դառնում աչքին, վտանգն էլ ուրիշ կայֆ ա, զենք ես առնում, կրակում- մրակում ես ստից, մեկ մեկ դեմ ես տալիս մի թուլի ճակատի ու քեզ արքա ես զգում անսահման իշխանությամբ, կարող ա խփում էլ ես մի երկուսին ոտից կամ գլխից, ապրումների հեղեղ, լրիվ ուրիշ ոլորտի որձառություն, բայց հետո, քանի որ սաղի համար դու վախացնողն ես դառնում, սկսում ես հոգնել վախենալու լինեու գործից, դու քեզ սկսում ես չդզել, ձանձրույթը սկսում ա էլի տաշել, Սարյան ես առնում խոսքի, անվանական ոսկեզօծ լիֆտով ես տուն հելնում, մի պուտանկի ճպպ` մի տան գնի ավտո էս նվեր տալիս, ուղղակի խախտվում ա քո համար, ինչ լպիրշ բան մտքովդ անցնի` անում ա, էլ երևակայելու դատարկ տեղ չի թողնում ու… նորից լոկշը հասնում ա շնչիդ… ու դու էդպես էլ չես հասկանում, որ կյանքը այսպես ասած վայելելը միֆ ա, որ դա երբեք չի անցնում առնելու, սպառելու, մսխելու տիրույթից, ախր դու՛ պետք ա լինես կյանքը, ի՛նքդ, որ խորապես զգաս ինչ ա նշանակում լինել կենդանի, ապրել ու դա, ջահել ջան, բացարձակ ձրի ու բացարձակ անսահմանափակ կայֆ ա: #ներքինհեղափոխություն