Բանակից մի խոխմա դեպք եմ հիշել էսօր։ Չինարի գյուղից ոչ հեռու, մի հարթ դաշատի ուղիղ մեջտողով է անցնում հակառակորդի հետ շփման գիծը։ Առաջին հերթապահություններիցս մեկն էր, խրամատն ենք լայնացնում, նկատում եմ, որ լիքը մադրկային ոսկորների ու հին խեցեղենի մնացորդներ են ոտքի տակ ու քանդված հողի բլուրների մեջ։ Խրամատից դուրս գալ չկար, բայց նաև նկատեցի, որ ոսկորներն ու կերամիկան այնտեղ են շատ, որտեղ կլոր մեծ քարեր կան խրամատից հանած հողի մեջ։ Հասկացա, որ դամբարանադաշտ է։ Միշտ երազել էի մասնակցել իսկական պեղումների ու գանձեր գտնել, պատանեկան արկածային գրականությունից մնացած մի ցանկություն էր, որ երևի բոլորն ունեն իրենց մտքում թաքուն մի տեղ՝ անմարդաբնակ կղիներ, ծովային նավաբեկություններ, հին քաղաքակրթությունների արտեֆակտներ, Ռոբինզոն Կրուզո, Կոմս Մոնթե Քրիստո և այլն։ Էս տվայտանքների ու բանակային պարբերական միօրիանկության մեջ ավելի սրված երևակայությանս զոռ տալով ինչեր ասես չպատկերացրի, որ թաքցված են այս դամբարաններում, բայց այդ շուրջը խիստ վտանգավոր ականապատ դաշտ էր։ Էսպես մի քանի օր խրամատներում աշխատելուց հետո մի օր ամենահեռավոր գծերից մեկի փակուղի ճյուղերից մեկում հենց խրամատի եզրին մի մեծ, ողորկ քարի հանդիպեցինք, ես միանգամից ենթադրեցի, որ սրա հակառակ կողմում կարող է դամբարան լինել, բայց մարդաշատ էր ու հարմար չէր փորփրելու համար։ Հաջորդ օրը ես ու մտերիմ ընկերս այնպես կազմակերպեցինք, որ ցերեկվա հերթափոխին միասին գնանք ու փոքրիկ զինվորական բահերով զինված գանցինք։ Ուրեմն հսկա քարը հանելուն պես խրամատի պատին դեպի հակառակորդի կողմը մի հսկա խոռոչ բացվեց ու այդ խոռոչից ոսկորներ ուրվագծվեցին։ Սիրտս խփում էր 250-ի տակ, համ դեպի հակառակորդը առաջանալու ու առհասարակ մարդկային կմախքի հետ առերեսվելու վախից, համ խորհդավոր մի գաղտնիք բացահայտելու, փաստացի անդրաշխարհ սողոսկելու գայթակղությունից, համ էլ, դե կամբատի կողմից բռնվելու ահից, իսկ նա հայտնի լաչառ էր, չէր ների մեր ինքնագործունեությունը։ Էսպես երկու օր մանրից փորելով խրամատ-դամաբարանում բացեցինք ողջ կմախքը, երկու ձեռքերից՝ պղնձե վիշապագլուխ թևնոցներ գտանք, մի հրաշք կորալագույն ապարանջան, որ մանր քարերից աճում էր դեպի մեծ քարերը, մանրերը կարծես կավից լինեին, իսկ մեծերը՝ ինչ-որ բյուրեղներից, հա, նաև մի հսկա հրաշալի պահպանված զարդանախշ, սև կարաս։ Քարով էլի փակեցինք դամբարանը, կարասը պահեցինք թիկունքի, մոտակա եղեգներում, որ մեզ հետ մի հարմար առիթով տանենք, իսկ ապարանջանն ու թևնոցները ուսապարկիս մեջ էի թաքցնում։ Մտքի համար պարապ ժամերին, իսկ դրանք բանակում անսպառ են, հա երևակայում էի այդ կնոջը, որ ապրել էր այստեղից հավանաբար ոչ հեռու՝ կամ հայկական կողմի գյուղատեղիում կամ ադրբեջանական կողմի, որ էլի սահմանին կից էր, երևի ինձ էդ պահին հարմար էր, դրա համար միշտ երիտասարդ էի պատկերացնում ու շատ սիրուն, ինչքան ուժ ունեի՝ սիրուն էի պատկերացնում, անգամ անուն էի հորինել՝ Ինաննա, մի քանի հազար տարեկան իմ Ինաննա։ Լամպի լույսի երերուն լույսի տակ կիսախավար բլինդաժում գիշերվա հերթապահությունից առաջ սեղանին փազլի պես հերթով շարում էի նրա ապարանջանի բեկորները ու պատկերացնում այն նրա կրծքին, լոզերս գնում էին, ինչ մեղքս թաքցնեմ )) Բայց հերթապահությունը դեռ չվերջացած, կամբատը մի օր անսպասելի, սև կարասը ձեռքին մտավ բլինդաժ, երբ դեռ քնած էինք կիսով չափ, ու սկսեց հարամել աջ ու ձախ (էդպես էինք ասում նրա հիստերիկ, անհասցե ծեծը, որ ավելի շատ շուխուռ անելու ու վախացնելու համար էր, քան ցավացնելու) փսլնքոտ, կատաղած շան պես ընկնում էր զինվորական շարքերն ու ցբխելով գնում` հաճախ ամենաստից առիթով ու ավելի շատ պռոֆիլակտիկայի համար։ Վերջը, կասկածում էինք որ մեջներս բ** կա, ու երևի էդ մեկը հասցրել էր տեղ էս պատմությունը։ Հետո մինչ մենք դրսում շարված էինք, ուսապարկերը շմոն արեց ու գտավ իմ Ինաննայի գանձերը։ Ես դե անմիջապս խոստովանեցի, որ իմն է, հասցեական էլ նախատինք կերա ու նա առգրաված արտեֆակտներով նստեց վիլիսն ու գնաց։ Ես սպասում էի, որ հիմա ինձ կկանչեն ռազմական ոստիկանություն, կլինեն երկար հարցաքննություններ և անխուսափելի պատիժ, բայց էդ ամեն ինչը չեղավ, հետո տղերիքից մեկը արտահերթ օտպուսկ գնաց ու էս մասին էլ ոչ ոք չհիշեց։ Դիրքերից իջնելուց մի շաբաթ հետո կամբատը կորավ, մի տաս օր չեկավ, ասում էին լուրւջ ինչ-որ հիվանդ է, հոսպիտալում պառկած։ Ես սկսեցի ինձ երևակայել, որ սա Ինաննայի անեծքն է, էդպիսի պտմություններ կան չէ, որ գանձագողերին մահացու անեծքներ են կպչում։ Գումարտակում նա բացակայության ընթցքում սկսեց պոռնո տիրել, մեր ջահել սպաները, որ մեզնից շատ էին տվայտվում ծառայելու համար, առիթից օգտվելով սկսեցին էդ չոլերից, ուր մոտակա գյուղը 12 կիլոմետրի վրա էր, սամավոլկա գալ Երևան աղջիկ տեսնելու, մեկն անգամ բռնվեց ու դատվեց։ Մի տաս օրից մարտացլի պես դռբով կամբատն եկավ ու միանգամից շարեց գումարտակը։ Միակ բանը որ նկատեցինք՝ մկանուտ մարմնի հետ քամակը գեյավարի պտտելով քայլելու իրեն սովոր քայլվածքի փոխարեն քայլում էր ոտքերը լայն բացած՝ ֆիքսված կարգինի պես ու էդպես օրեր։ Շշուկներ էին պտտվում, որ մի կռվի ժամանակ քացով տվել՝ ձվերը ժժնել էին իրար, մյուս վերսիայով՝ գեմառոն էին անհաջող վիրահատել, ավելի մեղմ վերսիայով՝ ամառվա տապի ու քամակը պտտելով քայլելու համադրությունից բդերն էին ուղղակի քրտնխաշ եղել։ Ես իհարկե վատագույնն էի մտածում, ու հավատում էի, որ դա իմ Ինաննայի անեծքն է։