Կարծում եմ ժամանակն է, որ թավշյա թմբիրում տարին բոլոր ննջացող արվեստն ի վերջո զարթնի Հայաստանում, քանի որ արդեն իսկ հնարավոր է և անհրաժեշտ այլ խոսույթի արտադրությունը, թե չէ մեր մտքերում և լեզուներին ժեշտի ցեց են դառնում արդեն քաջարի ժողովրդի միասնականությունը, հակահեղափոխության 50 դառնաբոբո երանգները, նախկին ճորտատերերի արդարացի հատուցման միջլրահոսային ներարկումները, սևերի և սպիտակների կենաց և մահու պայքարը, որ հիմա լայվ է, և կենցաղային ձանձրույթի վերածված մեր ռեալիթի շոուների մասնակցայնության հեքիաթը, մեր հահան, հիհին և հուհուն։ Զարթնեք պայծառ գլուխներ, արձակվեք սուր լեզուներ, պլստացեք ազատ մարմիններ – ուրիշ բաներից խոսեք, ուրիշ նպատակներ հետապնդեք, ուրիշ առիթներով հավաքվեք, մենք այն չենք, ինչի մասին կարծիք ենք հայտնել, մենք այն չենք ինչ կարդացել ու քոմենթել ենք, մենք այն չենք, ինչ կերել ենք, մենք այն չենք ինչի հանգել ենք, ես ուզում եմ, որ մենք կասկածենք մեր ով լինելու ինքնավստահության վրա, միտքը արթուն է, միտքը թերահավատ է, միտքը սուր է, միտքը պարբերաբար մեռնում է ձանձրույիթից, այլապես միտք չէ, այլ հրահանգ, այլապես միտք չէ, այլ թիրախ խումբ, այլապես միտք չէ, այլ ալգորիթմ, հոտի բնազդ, կանխատեսելի, չափելի, վերլուծելի, կառավարելի, վիճակագրորեն արտածելի, հաշվառելի, անդամակցելի, ներառելի՝ ժեշտ։