Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Դզոն ձմերուկին

Posted on 2019-08-15

Մի ամբողջ դանդալոշ տարի է գլորվել
մինչև այս երանավետ արտը
արևից սառն արյուն քամի։

Ոնց ասեմ, 
որպես սեռահասուն ծնված տզրուկ
ես մատաղ աներկբա ծիծիկապատ քո լանջերին՝
հուլիոս օգոստոս։

Ոնց ասեմ, 
ես մեռնում եմ քեզ համար – ձմերուկ,
անհիմն էնտուզիազմով տոգորված ասպետական մահով,
որ թերևս տարբերվում է ինտրավերտ հիփստերի ալեգորիկ մահից․
մի քաշ ինդիկան իրեն պահապան էս միթավուր աշխարհում,
և անշուշտ տարբերվում է ռեյտինգային մահից քայլարածի, 
թեպետ տարընթերցումներից խուսափելու համար
և նրա լայքերը չկորցնելու՝ թող որ երկար կյանք շնորհի 
բոլոր թրաշամանուկներին ամենազոր Բոլոլան։

Իսկ ես իմ ձևով հնավարի սիրեմ քեզ,
ախր կյանքը հաճույքից գվվացող աստղափոշի է թվում,
երբ քո մարջանագույն ասիմետրիկ բրգիկներից
շիրայոտ մատներով ծորուն պատառիկներ եմ ճմթում –
սառը և խրխրթան կյանքոտ ծվենիկներ։

Ճըռթ, խըրթ, սըրթ, ճլթ, բլթ, համփ,
ամ, նյամ, լյամ, նյամմմ, լպստ, քռթ, ֆռթ, 
դզան դզին դզեն դզուն դզոն դզոնեմ քեզ դզմերուկիկ,
դզմեռվա սառնուկ քամիներ մսող ամառնուկիկ,
կլորիկ, ջրիկ, քաղցրիկս։

Էս օրերին որքան հյութեղ կանանց տեսա,
որ մինչև անհնարինը հասուն ձմերուկներ էին կրում
իրենց փեշերի տակ՝ հղիության պատրվակով․
ախ, ախ, ախ, ես ամեն ինչ գիտեմ ))

Բա ցմփորիկ արու առանձնյակնե՞րը, ա՛ չէէ՜, 
արտաշնոցներում կուտակած բեռնաճարպը
չխառնենք էս սիրերգին առ չքնաղը։

Այսօր, վաղըչէմույսօր, վաղը,
ու թերևս մինչ հաշվետու երորրդ եռամսյակի ավարտը
ես կսպասեմ մեր ժամադրություններին, անուշիկ, 
վարդագույն լույսի ծիսական մարմնակերություն լինի, 
թե սառնարանի մոտով անցնելիս կծմծիկներ հպանցիկ՝ 
իմ սերն անսպառ է քեզ ներտաշելու գործում։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme