Ես ստատուսներով եմ մտածում,
ու ճիշտն ասած նադայել եմ եղել
գլխումս անընդհատ հնչող էս
հիպստերիկ բանահյուսությունից․
չնայած, ասեմ, կար ժամանակ,
երբ Հովհաննու Հայտնության միստիկ
վերամբարձությամբ էի մտածում,
և ղզիկ սիրային սմսներով լատինատառ,
անշուշտ մտածել եմ նաև
վախճանաբանական նիհիլիզմի մեջ,
քաղաքական հայտարարություններով՝
պահանջատիրական, գռանտներով,
շիրայոտ հայրենասիրությամբ,
բաց նամակներով բարեբախտաբար չեմ մտածել,
մտածել եմ անշուշտ վերջին քֆուրներով,
ռանդոմ սիրեկանի կայտառությամբ,
և տուպը՝ օրվա հացի հանգույն
եմ մտածել,
բայց ամենակայֆը,
էն որ գիրք անելուց մեկ էլ սկսկում եմ
բանաստեղծություններով մտածել։
Չէ բայց լուրջ, ձեզ չի՞ հոգնացրել ձեր՝
էս անընդհատ ինչ-որ բաներ մտածողը –
ու քանի որ պրծում չկա սրանից,
ես էս վերջերս սկսել եմ մտածել լռակյացին,
որ իբր էս մեկի բիթի գործատուն է,
լուսնի հակառակ կողմում հովին լռվածը,
որ իբր եթե նա մի օր ուզեմ,
սա կարող եմ և ասենք,
չմտածել։