սիմոնյան ալենը չի ուզում,
որ դու քո աննշմար կյանքն ապրես,
չի ուզում, որ դու աջարական թխես,
երեխեքին քվազարներից պատմես,
ռոմանտիկ, հեռավոր պատմություններ
իբր քանդված սովետից, որում ծնվել ես
ու իբր վերապրելու բախտ ես ունեցել,
չի ուզում, որ վերջին անեկդոտը
լոռեցիների մասին դառնա
քո հերթական օրվա
սովորական խարիսխը,
նա չի ուզում որ դու Մարկես
կարդալու տրամադրություն ունենաս
կամ թեյի արարողակարգը հետազոտելու հավես,
կամ կապույտ ձմերուկի սերմեր պատվիրես
ալիէքսպրեսով,
նա միայն ուզում է, որ դու անմնացորդ
ապրես իր ձախողումների պատմությունը,
որ տարածես իր բլթիկները
որ մեկնաբանես իր իբր փայլուն
իձեյաներն ու անխելամիտ ծախսերը,
սիմոնյան ալենը քո ուղեղի մեջ կոխած
տրամադրության էլեկտրոդ է
և ոչ էնքան որ պալատական կլոուն,
որ անպատեհ պղտորում է
առանց էդ էլ չապրվող լրահոսը։
Հես ա․․․ մի հատ էլ պղտորեց։