քելaway

Երազումս՝ ուսխորհուրդներում քաղակտիվիստների անվան տակ ծպտվող անսպասելի վերակենդանացած մումիաների համայնքը, որ հին Եգիպտոսում բարձրաստիճան քրմերի միաբանություն էր եղել, փորձում էր ինձ վերբովկա անել ու մասնակից դարձնել իրենց պլանավորած գլոբալ հեղափոխությանը։ Երկար դիմադրելուց հետո՝ տուրք տվեցի, որովհետև շատ հետաքրքիր էր նրանց վերջնական առաքելությունը, որի մասին միայն երրորդ առաջադրանքը կատարելուց հետո պետք է ասեին, իսկ ես քյալ-քյալ հենց առաջին իսկ առաջադրանքը տապալեցի։ Քանի որ մումիաները երեսատեղի դեմք չունեին, նրանց անընդհատ բարձր տեխնոլոգիական հիպերռեալիստիկ դիմակներ էր պետք առաքել, այդպիսի մի դիմակ պետք է փոխանցեի համալսարանի ուսխորհրդում բնադրած մի եգիպտացու, ով շատ արագ սկսել էր ծերանալ ու մազակալել, ինչը դիմակների վթարային վիճակի մասին էր գուժում։ Պետք է Ա կետում վերցնեի փաթեթը ու հանձնեի Բ կետում և նրան ասեի ակտիվացման կոդը՝ «քելaway», բայց փաթեթը տիրոջը հանձնելուց անմիջապես հետո ինձ բռնեց գաղտնի ոստիկանությունը, կարծում եմ բոլորովին այլ հոդվածով, որովհետև փաթեթը նայելուց հետո ոստիկաններից մեկը ասեց՝ էս հեչ, հելոինի թաշախուստ ա ինչ-որ ու վերադարձրեց ծպտյալ ուսանողին և մինչ ինձ ձեռքերս ոլորած տանում էին ոստիականական մեքենայի մոտ՝ ես գոռում էի` «քելaway», բռատ, չմոռանաս` «քելaway»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *