Երբ վրադ ցան է տալիս՝ մաշկաբան ընկերոջդ ես հիշում, երբ մեքենադ վթարվում է՝ միանգամից հեռախոսում հավաքում ես՝ Artash dzoghpchogh tanksbazar ծանոթիդ , երեխուն ուզում ես դհոլի տաս՝ հիշում ես համապատասխան երաժիշտ ընկերներիդ, միջանցքում պահարան է պետք՝ խնդրեմ, զանգում ես կահույքագործ ընկերոջդ, գործերդ թարս են գնում՝ գրում ես թուղթուգիր հանող մանկությանդ ընկերուհուն, նայելու բան չկա՝ կինոգետ հարևանիդ ես դիմում, սիրտդ սինդրիկ ա ուզում՝ կապվում ես ծմակուտի կոնտինգենտին, անտրամ ես, տագնապի նոպաներով, քեզ թվում ա, թե այլմոլորակային ես երկիր մոլորակում տարածաժամանակային կոլապսի պատճառով լռված՝ հիշում ես հոգեբան ընկերոջդ, վերջը սենց շարունակ: Արա, բայց ի՞նչ իրավիճակ պետք ա լինի, ասենք, որ բանաստեղծ ծանոթիդ հիշես: Հո չես գրի էդ միհոգավորին, ասես՝ կյանքի և մարդու էությունը բացահայտող մետաֆորների կարիք ունեմ հոպար, ոնց անենք հանդիպենք մի հատ, կամ՝ բարև մաեստրո, Արարատի գովերգման անվարան պաթետիզմից նադայել եմ եղել՝ մի հատ ազգային ծեծված սիմվոլիզմը քողազերծող ու հավաստիացնող բան ասա սիրտս հովանա )) Չի կարող չէ նման իրավիճակ լինել. էսքան էլ անիմաստ գործ կլնի, որ մենք ենք անում )