մոնիտորինգ

աստված նայում է վերևից
ռանդոմ զումերով –
ոնց գլուխ պահող մաքսավորը
հուրգադայի աէրոպոռտում,
որտեղի՞ց իմանա,
որ հենց հիմա
տխուր եմ
հենց հիմա,
կրում եմ սրտիս մեջ
արգելված մի խութ,
մինչ նա դիտարկում է
ընդհանուր առմամբ.
չէ դե, ընդհանուր առմամբ՝
լավ եմ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *