Առավոտյան գնացել եմ երկար շինարարական աստիճան վարձով վերցնելու։ Մի կասկածամիտ և պրպտուն տիկին է տվողը, սկզբից անձնագիր ուզեց՝ նկարեց, ուղարկեց եսիմ ում, հետո բա, կարող ա դուք էն հասցեում չեք բնակվում, ուր գրանցված եք, մի հատ էլ մեքենայի տեխանձնագիր տվեք։ Քանի որ վարպետներն ինձ էին սպասում՝ տվի խելոք, էդ էլ թարսի պես Նարեի անունով է, ես էլ դե բեռնատարով եմ գնացել, որ տանեմ աստիճանը, բնականաբար մեքենայով չեմ։ Մեկ էլ էս տիկինը թեբա՝ կարող ա սա գտել եք, ինչ իմանամ, որ մեքենան ձերն է, ասում եմ՝ կներեք էլի, մի քիչ շատ չե՞ք բարդացնում, սկի անշարժ գույք գրանցելիս էդքան թուղթ չեն ուզում ինչքան դուք, բա՝ տղա ջան, շատ են էդպես գողանում, բան, չենք կարողանում գտնել հետո, եթե ուզում ես աստիճանը տանել՝ էդ մեքենայի հետ նկար ցույց տուր, բայց որ համ էլ համարանիշները երևան, տղերքն էլ հա զանգում են, խորը շունչ քաշեցի, ընկա ֆոտոարխիվները՝ գտա նման ֆոտո, ցույց տվեցի, տիկինը ոնցոր էլի չլցվեց իմ հանդեպ վստահոթյամբ, բայց մեկ է, աննահանջ երկմտանքով տվեց իր արդեն երկնային թվացող աստիճանները։ Հիմա երեկոյան հետ եմ բերել՝ սենց իմ ազնվությունն ու պատվախնդրությունը ապացուցածի հպարտությամբ աստիճանները հանձնեցի ու քամահրանքով ասի՝ դե հիմա ջնջեք իմ բոլոր փաստաթղթերը ձեր մոտից, մեկ էլ էս քոքվածը սենց խորամանկ ժպտալով՝ արդեն ջնջել եմ, մենք մտանք ամեն ինչ տեսանք ձեր մասին: