Հին գույքեր էի ծախում, գնորդը մարդ էր ուղարկել, որ օգնի իջեցնենք միքանի հարկ։ Եկավ արդեն հարբած հիսունն անց մեկը։ Բարևից անմիջապես հետո ասեց՝ սուտ չասեմ, ախպերս, քեֆս մի քիչ լավ ա։ Մտածեցի՝ ըհը գոնե ազնիվ մարդ է, հետո պարզվեց՝ ինչ պատմում է, անպայման սկսում ա՝ սուտ չասեմով։ Դե սուտ չասեմ՝ հացի փուռ եմ աաշխատացրե, համ է սանտեխնիկ եմ, գրասեղանների դարակից մի կիսատ շիշ կոնյակ է դուրս գալիս, աչքերը բոցավառվում են՝ սուտ չասեմ, առաջ մենակ կոյնակ էի խմըմ, ասում եմ՝ գործը պրծնենք կտանես հետդ, սենց մի նայի ինձ ախպերս, սուտ չասեմ, ծաղկաձոր երկուհազար դոլար կրող էի, դրանք եսիմ ինչ են խառնում արաղին, որ ազառտի ընկնես, դե սուտ չասեմ, իտոգում էրկու միլյոն կրվա, էս ուգլի գուդվինում, սուտ չասեմ, մի չորս տարի առաջ մլյոնուկես կրա, հելա դուս, դալանում նալյոտ արին տարան սաղ, բայց բռնվան, սուտ չասեմ՝ ասի բողոք չունեմ, ոտերս էին պաչում դրանք, բայց փողերը էդ քննիչները կերան։ Գրասեղանների դարակները բացվում էին իջեցնելուց, գտա բանալիները, փակեցի ու թողեցի դարակի վրա, որ էդպես իջեցնենք։ Ուստեն՝ սուտ չասեմ, ախպերս, ջահել վախտ բոքս եմ պարապե ու շատ ուժեղ ինստուռացիա ունեմ, ինչ ունե՞ս, սուտ չասեմ, ախպերս, ինտլիգենտ մարդու տպավորություն ես թողմ, չգիդե՞ս ինչ ա ինստուռացիան, ասի չէ, դե էն որ դեմից ջոգըմ ես գլխիդ գալիքը, հաա, ասի, նոր տեղը բերի, և՞, ասմ եմ՝ էս բանալիները ընգնելու են կորեն դարակի վրից, արի փակենք դարակները ու բանալին մեջը թողենք․․․ սուտ չասեմ ախպերս, Գագոն հաստատ կուզի էն մի սեղանդ, գրի համարը, զանգի ասա հարմար գնով լավ սեղան կա, ախպերս, կարող ա՞ ուզես, բայց չասես որ ես եմ ասե համարը, մի քիչ տվող եմ էլի դրան․․․