Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդաշարի շրջանակներում Լևոն Սարդարյանի հյուրն է գրող, հրապարակախոս Կարեն Անտաշյանը:
Զրույցն առանց քաղաքական կաղապարների է՝ մշակույթի, գրականության և ժամանակակից գրողի հանդեպ հանրային վերաբերմունքի մասին: Արդյո՞ք «ոչ պալատական» մտավորականը պարտավոր է տեսակետ հայտնել ամեն ինչի վերաբերյալ, և ինչո՞ւ է այսօր ինտելեկտուալ բովանդակությունը զիջում սովորական ժամանցային մեդիահոսքին: Բացահայտե՛ք գրողի մտորումները մերօրյա իրականության, մշակույթի ու մշակութային գործիչների դերի մասին:




