Իմ մանկությունն անցել է այս բառերի ու արտահայտությունների առատ ներկայությամբ, նրանցից շատերի իմաստը միայն բնազդորեն զգում եմ, ինչպես և հաղպատցիներից շատերը, առաց մտածելու, մտահոգվելու, խորանալու, թե որտեղից են ծագում իրենց սիրելի բառերը և ինչ իրական նշանակություն ունեն: Բառը մարմնավորվում է միայն, երբ առանձնացվում է, դրվում է ուշարդրության ու դիտարկման կիզակետում: Մի օր պարզապես որոշեցի ուսումնասիրել այս տարօրինակ լեզվաշերտի, հզոր էներգետիկ լիցքով այս բառերի ծագումն ու մանր-մանր սկսեցի գրառել դրանք հեռախոսումս` որսալով տատիկիս, մորաքույրներիս, քեռիներիս, նաև իմ լեզվական առօրյա հոսքը: Ուրախ ու շնորհակալ կլինեմ, եթե օգնեք վերծանել սրանք, որ պարսակական, վրացական, արաբական, թուրքական աղերսներ ունեն: Բայց ամենահրաշալին հին հայկական բառերի բացահայտումն է:
Ագդակ – թխվածքաբլիթների տեսակ, պատրաստվում է տոնական օրերին, հատկապես Վարդավառին
Ադա՛ – ա՛յ տղա
Ազրեիլ – 1. արագաշարժ, գործիմաց անձ, 2. քաջ, կտրիճ 3. Հուդայականության, քրիստոնեության և իսլամի մեջ մահվան հրեշտակն է՝ հոգեառը
Ամբոլի եզ – (հայ.) գութանի առաջին կարևոր լծկան զույգը, որի ուսերին է դրվում փայտե խարազանը, որին ամրացվում է մեծ շղթան (բնատինը), վերջինիս վրա շարվում են մնացած 11զույգ լծկանները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը` գոմշալուծ, սանձկեպ, հորիք և այլն:
Անբարշմազ – անբարիշտ
Ային-օյին – բան-ման
Արսուզ – անհոգ, անամոթ
Արթոց ըլի – ընդունելի լինի (մատաղի մասին է)
Արուրք –
Բայղուշ – (թուրք. baykuş` բու) օգտագործում են չարախոս, գուժկան մարդուն բնորոշելու համար, 2. լացկան
Բաթմիշ –
Բառադի – թափթփված
Բեդիլակ – անբախտ
Բեզարել – հոգնել
Բեջարել – խնամել
Բեմուրազ – անբախտ
Բհիր – կենդանուն կապելու սեպ
Բռնոթուկ – բռնոթուկ կտրել՝ նեղսրտած, ներփակված լինել 2. բուռնոթի, քթախոտ
Բրըդի մաշկո – բրուտի շուն
Բուդուրի գալ – սայթաքել, երերալ
Գարհետակ – ավերակ, գարհետակ լինել՝ գետնի տակն անցնել
Գյալաջի – – (արաբ.) հալլաջի՝ բանավիճել, քննարկել
Դբա – դեպի
Դգանակ – չոբանի մահակը
Դոխ – ձագ
Եսիր – խեղճ, անճար, (պրսկ.) գերի, ստրուկ
Զադ – բան
Էն ղդա – այնքան
Էրք – համարձակություն
Ըժու – ապա
Ըմանդա – ամբողջովին
Թալա – բացատ («Էդ ծմակումը մի թալա կա» ՀԹ)
Թամուզ – ամբողջությամբ
Թավուր – տեսակ («էտ ի՞նչ թավուր բան իս անում..» Ս-Ն)
Թոլ ըլնել- գլորվել
Թութխալ – սոսնձի տեսակ
Թքաբանդ – թքով կպցրած` խախուտ իմաստով
Իլլաջ – (արաբ.) ալաջ՝ դարման, բուժում, դեղ, ռողջություն, առույգություն մեր բարբառում
Լաչառ – ճվճվան, ճղճղան կին
Խթմոռել – խառնակել
Խտիտ – գիրկ
Խտոր – խտոր ընկնել՝ թեքվել քնելու, խտորու՝ ծուռ, թեք, գրկ.՝ խոտոր
Ծերա – պատճառով
Ծիպիկ-ծիպիկ – մանրամասնորեն
Ծղաբանդ – ծեղերով (ցախերով) ամրացված
Ծովյան – ծովյանը խաղաց, շատ հեռվում (ծովի կողմից) ամպրոպի փայլատակում,
Կակալ – ընկույզ
Կիկոլ –
Կուշտ – մոտ
Կռաջիլ – ոտքի կոճից մինչև ծնկատակի ջիլեր`մկաններ
Հաշտար –
Հասրաթ – (պրսկ.) կարոտ մնալ
Հատռապիտկա – 1. ցանցառ, տարօրինակ, ծիծաղելի արտաքինով կին
Հերու – անցյալ տարի
Հլեթե – հենց այնպես
Հոպոպլամիշ –
Հուջաթ – հուջաթ անել՝ վիճել, հակառակվել, անիմաստ լեզվակռիվ, անպատկառորեն պատասխանել մեծի խոսքին: Հավանաբար արաբերենի «պատրվակ» բառն է՝ իմաստափոխված:
Հուջրա – պահարան
Հրաքյաթ – (պրսկ.) շարժում, աշխուժություն, հրաքյաթ անել՝ արագ-արագ մի գործ անել
Հրոզմունք – հրաշք
Ղալբ – ալարկոտ, ծույլ, (պրսկ.) բառացի՝ սիրտ բայց նաև կեղծված, ոչ իրական, 2. մարտական, կռվարար, ղալբ եզանը մի հո ա պետք ասացվածք կա:
Ղարաղոթուր – անպիտան, ինչոր բանի խառը,մանր-մունր մնացորդ,տականք
Ղանջղ – լիրբ, լաչառ
Ղշարաթ –
Ղոչախ – (թրք.) առողջ, պինդ
Ղռլեխ – մեծ մկրատ
Ղռչի – ժլատ
Ղփուլ – կափարիչ
Ճաշքուն – ճաշքուն տալ՝ քնով ընկնել
Ճպճպել – թթված մածուն օրինակ
Մըչա – այնքան
Մղովիթ կաց – գործերիդ կաց, մի խառնվիր
Յալանթրախի –
Նանամ – նանամ կնիկ՝ ասում են դեռահաս, բայց «մեծական հարցերից» շատ բան հասկացող աղջիկներին
Նաչար – խեղճ
Շանց տալ – ցույց տալ
Շղոմքար – շողոքորթ, գրական շողոմքոր բառն է, բայց օգտագործվում է հիմնականում շան մասին, մարդկանց մասիօն խոսելիս նշանակում է քծնող, բայց հմտտորեն քծնող
Շուլուքութ – հոգնած, կուչ եկած պառկելու եղանակ
Շտագիդուն – գիտակ, շատ բան իմացող
Ոտկել – տրորել
Որձկալ – սիրտ թափել, հետ տալ
Ուլախ – ուլախ տավար՝ անհասկացող, բութ, տկարամիտ, 2. եզ
ՈՒմբր – (պրսկ.) օմր բառից՝ կյանք
ՈՒջա – ուս
Ուրխաղ –
Չիմ – ամբողջը
Չուստ – շուտ
Չրաղդան – չրաղդան անել՝ վառել ճրագները, այլ լույսը, հավանաբար ծագում է ճրագ բառից:
Չխոտկա – 1. հիվանդոտ նիհար, 2. թոքախտ, թոքախտավոր
Չքառուկ – փորսուղ
Պնդակիթ –դժվար կթվող
Պոռտիկ – անպարկեշտ ձևով թիկն տալ
Պոստի – նապաստակ
Պուպռիկ – տիկնիկ
Ջանաթաթախ – մարմնեղ
Ջափա – ջանին ջափա չի տալի՝ չի ջանում, նեղություն, չարչարանք չի քաշում (նույնպես Սայաթ-Նովի բառապաշարից է)
Ռազի – համաձայն
Սանգ – անփույթ
Սիգիլ –
Սիսլախ –
Սուրաթ – (պրսկ.) դեմք, տեսք, ձև
Վագլախ –
Վասիլ – արական սեռի տիկնիկ
Վրվտացնել – դողալ, մրսել, սրթսրթալ
Տզաթևած – մրսած, բզզնած
Տխիլ – (վրաց.) պնդուկ
Տկտկորիկն ընկնել –
Տկռահան – արմատախիլ
Տռաճուկի դոխ – ինչ-որ թռչոնի ձագ
Ցելք –
Ցրտատար – ցուրտը տարած
Ուսուլով –
Քոլլուղ տալ – նեղացնել, վիրավորել
Քոքված – խորամանկ
Օլու – (պրսկ.) ծույլ, թուրքերեն՝ Ölü (մահ)
Օյին – 1. խաղ (օրինակ, նարդու խաղի օյինը), 2. օյին բերել՝ փորձանք բերել 3. արկածախնդիր
Հաճելի էր թեթեւ անցնել այն բառերի շարքը, որոնցով ողողված էր մանկությանս առօրյան (Թեեւ ես Հաղպատից չեմ): Կարծում եմ այս բառերից շատերը (չեմ կարող բոլորը ասել, քանի որ ինձ անծանոթ բառեր էլ շատ կային) մասն են ընդհանուր Լոռվա բարբառի, այսինքն` Լոռվա գյուղերի:
Թավուր-պես, նման
Հուջաթ – հեգնանք (մունաթ)
Ղալբ – ծույլ
ՈՒլախ – հիմար
ՈՒջա – ուս
պոստի – նապաստակ
Տխիլ – պնդուկ
Մի քանիսն էլ հիշեցի…
Բայղուշ – ագրեսիվ (լաչառ)
Հրոզմունք – հրաշք
Գարհետակ (լինել)- Գետնի տակ անցնել, գրողի ծոցը գնալ
Lyudmilla Gevorgyan`
ազրեիլ(կարծեմ ղորանից)-արագաշարժ գործիմաց անձ
ամբոլի եզ(հայ.)-գութանի առաջին կարևոր լծկան զույգը,որի ուսերին է դրվում
փայտե խարազանը,որին ամրացվում է մեծշղթան(բնատինը),
վերջինիս վրա շարվում են մնացած 11զույգ լծկանները,որոն-
ցից յուրաքանչյուրը ունի իրանվանումը`գոմշալուծ,սանձկեպ…
հորիք:
բայղուշ-մարդ,որի ձայնը վատ,չար հետևանքներ ունի
դգանակ-չոբանի մահակ
թավուր-նման,տեսակ
խտոր-թեք
ծովյան-ծովի կողմից ամպրոպի փայլատակաում,ծովյանը խաղաց
կռաջիլ-ոտքի կոճից մինչև ծնկատակի ջիլեր`մկաններ
հատռապիտկա-տարօրինակ,ծիծաղելի տեսքով իգական սեռի արարած
հուջաթ-անիմաստ լեզվակռիվ,պատասխան
ղալբ- ալարկոտ
ղարաղոթուր-ինչոր բանի խառը,մանր-մունր մնացորդ,տականք
նանամ-սատանա, ամեն ինչ հասկացող անչափահաս աղջիկ
շղոմքար-շողոքորդ
շուլուքութ-հոգնած,կուչ եկած պառկելու եղանակ
որձկալ-կերածը հետ տալ
ումբր-կյանք
չրաղդան-լույսը չբացված
վտվտացնել-բլբլալ,անիմաստ խոսել
տխիլ-պնդուկ
քոլլուղ տալ-նեղացնել,վիրավորել
օլու-անշարժ,անդամալույծ
Պոստին նապաստակը չէ, նապաստակը ալապստրակն է. չքառուկ- մուկ
չէ, պոստին հաստատ նապաստակն է, իսկ չքառուկը լավն է, մոռացել էի 🙂 ավելացնեմ, բայց մուկը չէ, ինչ-որ ուրիշ ավելի մեծ կենդանի է
Զավեն Զաքարյան`
Քանի մը յաւելեալ կէտեր՝ սիրելի Լիւդմիլային արժէքաւոր մեկնաբանութեանց շուրջ…:
* ազրեիլ(կարծեմ ղորանից)-արագաշարժ գործիմաց անձ (Lyudmilla Gevorgyan)
Azrael-ը թէ՛ Յուդայականութեան, թէ՛ Քրիստոնէութեան եւ թէ՛ Մահմետականութեան մէջ կը ներկայացնէ Մահուան Հրեշտակը կամ Հոգէառը…:
* բայղուշ-մարդ,որի ձայնը վատ,չար հետևանքներ ունի (Lyudmilla Gevorgyan)
Baykuş-ը (կամ հին թրքերէնով “բայղուշ”) բուն է: Հայերս կը գործածենք չարագուշակ կամ չարախօս մարդոց համար:
* հատռապիտկա-տարօրինակ,ծիծաղելի տեսքով իգական սեռի արարած (Lyudmilla Gevorgyan)
Կարծեմ Հայաստանի մէջ կ՛օգտագործուի որպէս նախատական արտայայտութիւն (“բոզ”-ի համարժէք):
* հուջաթ-անիմաստ լեզվակռիվ,պատասխան (Lyudmilla Gevorgyan)
Հաւանաբար արաբերէնի “պատրուակ” բառն է՝ իմաստափոխուած:
* չրաղդան-լույսը չբացված (Lyudmilla Gevorgyan)
Վստահաաբար յառաջացած է “ճրագ” բառէն:
* օլու-անշարժ,անդամալույծ (Lyudmilla Gevorgyan)
Կ՛երեւի թրքերէնի Ölü (մահ) բառն է:
Զավեն Զաքարյան`
Լոռեցի մտերիմ բարեկամիս՝ քանդակագործ Գագիկ Իսահակեանին մեկնաբանութիւնը:
Ազրեիլ – hska ,vayreni
Բայղուշ -lackan, zrran, voxpacoj, vori lacn djbaxtutyun e berum
Բռնոթուկ – brnoti , im kartciqov tutuni ( tabakon) qashum en qitn vorpesi prshtan
Թալա -dasht bacat
Թավուր – mi tesak
Խտոր -parkel
Կռաջիլ -marmni mkann e , irar asum en xeloq mna te che krachilt kpokem
Հասրաթ -patuhas, kam cnund ,aysinq inch ptux es?
Հատռապիտկա -poqr u aktiv
Հուջաթ harcakvel vaxecnel gor goral
Հրաքյաթ – arag- arag
Ղալբ – himar dod
Ճպճպել -trchel tac tac
Որձկալ -het tal, srtxarnoc
Ուլախ – ezner, culern voronq varum en hojn
Չրաղդան -vor luyser var en tojnum miqani luys iharke
Չքառուկ -dashta muk, kam nmanatip kentani
Վրվտացնել mrsel, dojal
Տռաճուկի դոխ -inch vor trchuni dzag
Ցրտատար – sarac, mrsac, curtn tarac
Քոլլուղ xabec, himaracrec
Կարեն ջան, իմ կողմից ավելացրու «սիսլախ» բառը
մի չնաշխարհիկ բառ էլ – մղովիթ կենալ
երկուսն էլ առաջին անգամ եմ լսում, մի հատ մեծերից կհարցենմ դրանց պատկանելությունը լոռվա բարբառին
Այս քանի բառերի արմատը պարսկերեն է և տարծված են նաև պասկահայոց բարբառներում
Եսիր – պրսկ. ասիր բառից՝ գերի, ստրուկ
Հրաքյաթ – շարժում, աշխույժություն
Հասրաթ – կարոտ մնալ
Ղալբ – բառացի՝ սիրտ բայց նաև կեղված, ոչ իրական
Սուրաթ – դեմք, տեսք, ձև
Թքաբանդ – թքով կպցրած խախուտ իմաստով
ՈՒմբր – պրսկ. օմր բառից՝ կյանք
Օլու – ծույլ
Իլլաջ – արաբ.ալաջ՝ դարման բուժում, կամ՝ հալլաջի՝ բանավիճել, քննարկել
Ղոչախ – թրք. առողջ, պինդ
Թումանյանը մահվանից առաջ հարազատներին դիմելով ասել է ղոչաղ կացեք:
Ռազմիկ ջան շնորհակալ եմ, սրանք առանձնահատուկ արժեքավոր են :Ճ
Gohar Rafaelyan` karen jan, es ed bareri mi masin canot em hrazdani barbaric, nerkayacnum em dranq-բռնոթուկ-քթախոտ,իլլաջ-ճար,հնար,հասրաթ-կարոտ,հրաքյաթ-ուժ,կորով,ղալբ-գլուխ պահող,ղոչաղ-ճարպիկ,ումբր-կյանք,օյին-փորձանք-
Meri Musinyan` Իսկ իմ իմնալաով` եսիր-անտեր կամ թափառական, իլլաջ-հավես, ուժ /գյումրեցիներն, օրինակ, ասում են` վրես իլլաջ չկա, այսինքն` ուժ չունեմ/, ղոչախ-քաջ….
նաեւ`
բուդուրի գալ,
ղփուլ,
բաթմիշ,
ղանջըղ,
բհիր,
եթե բհիրն իմացաք ինչնա` լուծեք նաեւ էս հանելուկը, որ լսել եմ մանկությանս տարիներին – ձին` ձորումը, բհիրը` ոռումը.
Ես գիտեմ` բհիրը այն փայտե սեպն է, որը խրում են արոտավայրում ու նրանից կապում անասունին 🙂
Հիմա սրանք էլ կավելացնեմ
.
Լեռնիկ ջան, կարծում եմ այդ հանելուկի պատասխանն է` սունկ:
Սոնիա Թաշչյան` Կարեն ջան, փորձեմ մեր (Մուսալերան) բարբառից հոմանիշներ տալ: Եսիր =գերի, իլլաջ = դեղ, ճար, հարաքաթ= շարժում, ճաշ+քունը կարծում եմ բարդ բառ է, ճպճպել= չփչփացնել, յալան= սուտ+ թրախ=տափակ կողիկ, գաթայանման, սուրաթ= դեմք, ընդհանրապես խոժոռ դեմք : ինձ համար էլ հետքրքիր է, կհետևեմ:հաջողություն:
Armen Sargsyan Վասիլ – արական սեռի տիկնիկ,
օյին – թուրքերեն խաղ, մեր բարբառում արկած, վտանգավոր քայլ,
ղալբ, որն էլլի թուրքերեն է, բայց բարբառում նշանակում է մարտական, կռվարար, ղալբ եզանը մի հո ա պետք ասացվածք կա:
Շղոմքար – գրական շողոմքոր բառն է, բայց օգտագործվում է հիմնականում շան մասին կամ էլ տուզիկ-մարդկանց մասիօն խոսելիս: Նշանակում է քծնող, բայց պրոֆեսիոնալ քծնող էլի
Խտոր, խտորու – կնշանակի ծուռ, թեք, այսինքն, խոտոր, որ գրական բառ է եւ ունի նաեւ այդ իմաստները:
իլլաջ – առողջություն, առույգություն մեր բարբառում, բայց բուն իմաստը թուրքերենում նշանակում է դեղ, ճար:
ծովիան, կամ ծովյան – հայկական հնացած, ժողովրդական բառ է, կայծակ իմաստով, ծովյան բառի գործածությունը տիպիկ տաբուաբանություն է, մարդիկ կայծակից վախեցել են եւ նրան կնքել այլ անունուվ:
հրաքյաթ, օգտագործում է հայ-հրաքյաթ ձեւը նաեւ – թուրքերեն hereket, այսինքն շարժում բառից է, նշանակում է շտապ, արագ, որոշ դեպքերում նաեւ խուճապ
չրաղդանը թուրքերեն ժայռ/պինդ եւ կայուն բառերից է, մեզ մոտ ունի հաստատուն եւ տեւական իմաստը՝ ավելի շատ ծաղրական իմաստով, ասենք, լույսը չրաղդան վառել ես, կնշանակի լավ հիմնավոր վառելես, բայց դրա կարիքը չկա, դուռը չրաղդան բաց, լայն բացած, բայց եկող չկա, մտնող չկա եւ այլն
էս էլ ասեմ գնամ քնեմ, վրվտացնել, ավելի շատ բնաձայնություն է, նշանակում է վրա տալով, արագ արագ խոսել: Բայց պետք է նկատի ունենալ, որ դա վերաբերում է խոսելու կամ խոսողի ֆիզիկական ձեւին այլ ոչ թե բովանդակությանը: Երբ ասում ես վրվտացնում է, չի նշնանակում, թե մեկը խոսում է, բայց բան չի ասում, այլ ուղղակի իր խոսելու ձեւն է այդպես արագ, խառնիխուռն
Լավ կլինի ասել Հաղպատի խոսվածք, ոչ թե բարբառ:
չքառուկ-ը մուկը չէ, այլ փորսուղ / գորշուկ կոչված կենդանին (տես ՀայԼեզԲրբԲառ Դ, 2007. 451a). նույն այս Լոռվա խոսվածքում (ինչպես նաև Ղազախում) կա և չչառուկ տարբերակը: Զանգեզուրում սրան ասում են քշերի, Սևանի ավազանում` կոռաբաշ ևն (տես Անանյան, ՀայԿենդԱշխ 1, 1961. 115, 127):
[Ագդակ – թխվածքաբլիթների տեսակ, պատրաստվում է տոնական օրերին, հատկապես Վարդավառին]
Կա Լոռիում և Ղազախում: Այս խմորեղեն/կարկանդակը պատրաստում են հետևյալ կերպ. ալյուրը կաթով / սերուցքով հունցում են, երկար գլանաձև բացում, կտրատում, մի քիչ տափակացնում, սանդերքով նախշում և թավայի մեջ յուղով մաս-մաս տապակում: Հատկապես վարդավառին: Մանրամասն նկարագրություն և գրականություն` տես Ամատունի 1912. 1:
[Պոստի – նապաստակ]
Կարծում եմ սա իսկապես ճիշտ է: Հայերեն նապաստակ բառը բազմաթիվ տարբերակներ ունի, ընդ որում դրանց թվում կան այնպիսիք, որ պ-ից հետո ունեն շրթնային ձայնավոր [օ կամ ու], և այնպիսիք, որոնց բառասկիզբը թուլացած է` ըլըպաստրակ, լափուստագ, լապուստրակ, ալապօստրակ ևն: Հետևաբար դժվար չէ պատկերացնել, որ մի *լըպօստակ տիպի ձևից կարող էր ստեղծվել *(լը)պօստի > պօստի կրճատված տարբերակ:
[Անբարշմազ – անբարիշտ] (իմա` աՄբարիշտ)
Հիմքում ընկած է բարիշել ‘հաշտվել’ բայը, որը թուրքական փոխառություն է (հմմտ. barış-mak, տես Աճառեան, Թուրք. փխռ. բառեր հայ… 1902, 287):
Թուրքական փոխառություններ են նաև` առսըզ/առսուզ ‘անառակ, անհանդարտ, անամոթ’, ուսուլով ‘կամացուկ’, օյին ‘խաղ’ (տես Աճառեան 1902 s.vv.):
Հարգելի՛ եղբայր, այս բառերի մի մասի ստուգաբանություններն ու իմաստները կարող եք գտնել Աճառյանի եւ Մալխասյանցի հայտնի բառարաններում, որոնց էլեկտրոնային տարբերակնները կան համացանցում: Ահա դրանց հղումները՝
nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7
nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6
Ծովյանը կայծակն է, Լոռվա բարբառում հոնը ֆոն է..
Հարգելի կարեն, պատահական հաճույքով կարդացի, այն հավաքածոն որը նաեվ ընթերցողների կողմից՝ ավելացած-ճշտված-փոփոխված, նաեվ կարծիքների տարբերակները: Ինձ հետաքրքրեց այնքան որ ինձ համար էլ շատ հետաքրքիր եւ սիրելի է մեր Բարբառները:
Այդ բառերի մեծ մասը մեզ մոտ «ՍԱԼՄԱՍՏ» գավառում օգտագործվում էր մինչ օրս, եւ պահպանվում է հայրենիքում՝ տաբեր մարզերում:
2012 թվին Բառացանկ«բառարան» Սալմաստի բարբառ անվան տակ հրապարակել եմ գիրք, որը հանձնել եմ Հ.Հ ազգային գրատարան:
Հույս ունեմ կկարողանաք այդ հավաքածոն ընթերցել:
Ռուբիկ Օհանյան
ծըլկիլ-փախչել
կլոլիլ-փաթաթել
հաջաթ-գործիք
ղարաղոթուր-ոչ պիտանի
իզ-հետք
թիքա-պատառ
յախա-օձիք
նըզլահատվիլ-հյուծվել (իմ սիրած բառերից մեկը)
պուճախ-անկյուն
ջընաթաթախ-աժդահա
տըզդող տալ-դողացնել
վերուվուշ էլած-շշմած
ուսլուբին- զգույշ
փանձ-կոնդ
փեշքեշ-նվեր
քոմագ-օգնություն
ազիզ – ազիզ
հատելա – վերջացելա
ղաստի – ինադու
դիբը բըրձացի – դիքը հելի
արի կուշտըս – արի մոտս
կարալ չես – չես կարա
լա սըկտիր – աշոծյան
մտի քունջուկս – ծոցս մտի
անիզան, կոնդ – դախ
բիձիկ – հոպար
նառդիվան – աստիճան
մորմոնջ – մրջյուն
չանգյալ – պատառաքաղ
ղայդին իսան – լավ մարդ
քոմակ անել – օգնել
բեզարել – հոգնել
մտահան անել – մոռանալ
տխիլ – ընկույզ
էփեջա – շա՜տ
թոփ անել – հավաքել
չափառ – “զաբոռ”
րեխա – երեխա
մըխելի – մի քիչ
քյուլփաթ – ընտանիք
աքյանդազ – սավոկ
մը թիքա – մի կտոր
Դբա լավը – Դբա լավը
ազիզ – ազիզ
քիրա – քույրիկ
կրանթ – ծորակ
հատելա – վերջացելա
ղաստի – ինադու
դիբը բըրձացի – դիքը հելի
արի կուշտըս – արի մոտս
լըպատկա – բահ
մնալ – հղիանալ
կարալ չես – չես կարա
մտի քունջուկս – ծոցս մտի
մուռթուզ – նամռոտ
անիզան, կոնդ – դախ
բիձիկ – հոպար
նառդիվան – աստիճան(փիլաքյան)
մորմոնջ – մրջյուն
չանգյալ – պատառաքաղ
ղայդին իսան – լավ մարդ
քոմակ անել – օգնել
բեզարել – հոգնել
մտահան անել – մոռանալ
էփեջա – շա՜տ
յորղան – վերմակ
թոփ անել – հավաքել
խախանդ – անդորր
չափառ – “զաբոռ”
րեխա – երեխա
մըխելի – մի քիչ
քյուլփաթ – ընտանիք
աքյանդազ – սավոկ
մը թիքա – մի կտոր
Դբա լավը – դեպի պայծառ ապագա
ղոչաղ – աշխատասեր
վիրեվ – վերև
բալքիմ, բալի, հալբաթ – երևի
տխիլ – պնդուկ
կարալյոկ – կառալյոկ
րևան – Երևան
րիգուն – երեկո
րիգնեց – երեկոյան
ռավոդեց – առավոտյան
ըռխիդ կտամ – բերանիդ կխփեմ
ոռի տղա – վատ մարդ
չիմ – ամբողջը
չխմազ – ցնդած
մազալու – տարօրինակ
ղարաչուխալի – հավեսով
թավաքյալի – թափթփված
յալանթրախի – ամկազմակերպ, անկապ
հլե նհե – հենց ընենց
քինթ – քիթ
պինչ – բերան/քիթ
ղրաղ – կողմ
կուշտը – ինչ որ մեկի մոտ
անդազահան – ջարդուփշուր
լամփուշկա – լամպ
իսան – մարդ
խիզան – կին
կառտոլ – կարտոֆիլ
դուզ – ճշմարիտ
դուզգյունի – ճիշտ
թամամ – ամբողջական
ղրաղաթ – հաղարջ
ջախլախանկա – բարոյապես մաշված սարք
խաթեր – համար
շաշ – հիմար
Մլակ – շատ փոքր մոծակ
բթուլկա – շիշ
շուշա – ապակի
փեշկիր – գոգնոց
տոլչա – բաժակ
լիս – աչք
լիսնհակ – լուսին
քոլ – բանջարեղեն
ամբ – ամպ
զատո – պառազիտ բառ ա. (այն բանի համար որ)
զաթի, յանի, մթոմ, մթա թե – իբր
վռազ – հապճեպ
էշ-մլիցա (խաղ) – Երևան ջան Երևան
զոռթը գցել – հաստակողություն անել
քյամար – գոտի
գոտիկ – գոտի
դռբել – շատ ուտել
սոկոն – սունկ
օղբաթ – տարօրինակ
մխելա – մի քիչ
խափան – փչացած
պլեճ – նուրբ կարտոֆիլի շերտը վառարանի վրա տանջած
լագյան – տազիկ
քյանդրբազ – լարախաղաց
հանդ – անտառ
բրախել – բաց թողնել, լքել
մչա – մինչև
ծմակ – անտառ
վազն արի – յան տուր
թինգը տալ – հենվել
հաջաթ – ինչ-որ մի բան.. կլոր բարակ երկար..
շաշ – հիմար
ֆոտ – հոտ
ֆոն – հոն
ֆող – հող
ֆոտած – հոտած, նեղացած
զադ – ինչ-որ բան (հատկապես զադ էլ ա չէ ձևով)
բիշի – ալադիկ
թոզ – փոշի
ծուլ ըլել – վեր թռնել
ղողնոշ – թթու սև գույնի եսիմինչ
դամբուլ – սալոր
մտիկ արա – նայիր
կըրճաղաք – կարճ ճանապարհ
լըղանալ – լողանալ
լըղար – նիհար
պորտման – դրամապանակ
խոփսուր անել – շփոթացնել
դռդակել – դատարկել
թավը չի – հաշիվ չի
իզ, իզան-արահետ
ղփուլ, ղփիլ, խուփ – կափարիչ
դվեր գալ – իջնել
պենջակ – պիջակ
գալստուկ – փողկապ
ջինգյանա – չի թարգմանվում
քաք չորացնող, օձ խուզող, ղռչի – ժլատ, գծուծ
հայվան – անասուն
գյորմամիշ – չտես հայվան
թեքռուքաշ – անշորասազ, թափթփված, փնթլոշ
բեջարել – խնամել
աղաք – առջև
սլուլ – ցուրտ
դանգուդվալ – գլխացավանք
լոպոպ – ցեխ ու ճոռ
բոմբել – ծերել
տոպկել – բզել
փըթաթել – փաթաթել
զապաս – գերծնագերծ
բազի – երբեմն
սենց, սհե, սթար (զդար) – այսպես
ղլանջու – անկապ, անտեղի
գիլան – գայլեր
ընդիան էլ դենը – այնկողմից էլ անդին
կալիդոց – դիտահոր
փըթաթան – փաթաթան
պըրյոմնիկ – ռադիոընդունիչ
անդեր մնացած – պառազիտ արտահայտություն, երբերմն` անտեր մնացած
պռտակել, գյոռել – թաքցնել
կիտել, վըրա տալ – կուտակել
դետը֊դեսը֊դենը – այդտեղ այստեղ այնտեղ
տակնըհան – նենգ
թենց – այդպես
չըրչարուկ –
ռավոդ քըշերհանա – առավոտյան կանուխ
կարմունջ – կամուրջ
ծաղկաքյալամ – ծաղկակաղամբ
ճըղներ – ճյուղեր
թարեք – դարակ
խիլ – խել
չախ –
կոֆի – սուրճ
մասրամածուն – Երևանցիք չունեն smile emoticon
ժաժիգատել – կրակայրիչ
քուջուջ անել – փորփրել, փնտրել
պըռունգ – բերան (առարկայի)
տկռահան անել
Կարեն, բոլորովին պատահաբար համացանցն ինձ հրամցրեց քո 2012 թ գրած մի հոդված
«Հաղպատի բարբառը (խոսվածքը) » խորագրով: Հաճույքով կարդացի այն, որովհետև այդ բառերն ինձ ետ տարան դեպի իմ մանկություն և ուրախություն պատճառեցին (օրինակ, չեմ հիշում թե վերջին անգամ երբ էի լսել «չքառուկը»): Տեսա, որ որոշ բառերի բացատրությունը պակասում էր: Փորձեցի լրացնել որքան որ հիշում էի:
Ազրեիլ – քաջ, կտրիճ
Արսուզ- անհոգ, անամոթ
Գարհետակ- ավերակ
Թալա- բացատ («Էդ ծմակումը մի թալա կա» ՀԹ)
Թավուր – տեսակ («էտ ի՞նչ թավուր բան իս անում..» Ս-Ն)
Լաչառ – ճվճվան կնիկ
Հուջաթ – հուջաթ անել, վիճել, հակառակվել
Ճպճպալ- աչքերը ճպճպացնել, թարթել
Ջափա – նեղություն, չարչարանք (նույնպես Սայաթ-Նովի բառապաշարից է)
Պուպռիկ – տիկնիկ, այլ ոչ թե նապաստակ (որին ասում են՝ ըլապոստրակ),
Ցրտատար – ցուրտը տարած
Քոքված – խորամանկ
Օյին- խաղ (օրինակ, նարդու խաղի օյինը)
Որձկալ – սիրտ թափել, հետ տալ
Չխոտկա – թոքախտ, թոքախտավոր
Չքառուկ – փորսուղ
բառադի- անգործ,անբան,աննպատակ մարդ
բեմուրազ-առանց մուրազ
իլլաջ-վիճակ,հալ
կակալ-լավ,ընտիր
հրաքյաթ-նույն իլլաջն է
ղանջղ-թիթիզ առանց կոմպլեքս աղջիկ
ուսուլով-զգուշությամբ,անաղմուկ,թաքուն
արսուզ-սառնասիրտ,անսիրտ,անհոգի,պինդ,դիմացկուն
Бедалага-բեդիլակ
Бедалага-բեդիլակ, որ ռուսերենի պատճեն է