Հարթմնի մենք ապրում ենք օրը սկզբից մինչև վերջ, իրադարձությունների հաջորդող հերթականությամբ, իսկ քնած ժամանակ` վերապրում ենք այն վերջից սկիզբ, անթիվ քանակությամբ հետթռիչքներով մեկ գիշերվա և նույնիսկ մեկ երազի մեջ: Իր մեջ զարմանալի ճշգրտությամբ ու մանրամասներով արձանագրված հիշելի և անհուշ մեր բոլոր ապրումները` այն ամենն ինչ մենք գիտենք կյանքի, աշխարհի և ինքներս մեր մասին, և նույնիսկ այն ամենն ինչ մեր զգայարաններով մեզնից ներս է լցվել մեր կամքին և ուշադրությանը հակառակ` մեր ուղեղն օգտագործում է ինչպես մի հսկայական երգեհոն, ինչպես մի անկրկնելի նշանների համակարգ` մեր երազները կառուցելու և բեմադրելու համար:
Ամեն մի երազ չափազաանց բարդ բաղադրատոմսով ստեղծված դեղահաբ է` առաջինն ու վերջինն իր կերպի ու նշանակության մեջ: Միգուցե, երբ այն “խմես”, հոդացավդ կթեթևանա, սիրտդ կսկսի ավելի լավ աշխատել, մտերիմ ընկերոջդ դավաճանությունը կդառնա փիլիսոփայական ճշմարտություն, կներես բանակում քեզ ծեծած սպային ու հուշումներ կստանաս քեզ տանջող հարցադրումների համար:
Մենք երազներ ենք տեսել նույնիսկ խոսել կարողանալուց առաջ. հարթմնի մեր ապրած ժամանակը, մեզնից ներս գրառված իրականության պատառիկները այն միակ հնարավոր և հասանելի լեզուն է, որով մեր եսը ցուցումներ է ստանում գործելու համար և մեր հիվանդ կամ հոգնած մարմինը` բուժիչ իմպուլսներ:
Մեր ինքնության ճանաչելի սահմաններից, այսինքն մեր եսից դուրս կա առավել խորամանկ ու անորսալի, անանուն մի ուժ, որ աշխատում է մեզ համար: Նրա նշանակությունը մեզ պահպանելն է, նրա խնդիրը բոլոր այն խոչընդոտների հաղթահարումն է, որ ստեղծում է եսն ինքն իր մասնովորության և դրանով իսկ` կյանքի համար ընդհանրապես: Վեր-եսի խնդիրը կյանքի պահպանումն է ի դեմս քեզ և եսապաշտությամբ այն կառավարելու ճիգերդ պատեհապաշտություն են ընդամենը:
Երբ մեր կյանքի համար սպառնացող վտանգ կա, այն բացում է իր պահպանած էներգիայի անասելի զորեղ ամբարներն ու անմնացորդ ծախսվում մեր փրկության գործին: Այդ դու չես, այդ կյանքն է ընդհանրապես, շարունակվելու և տարածվելու համար քեզ օգտագործելու նրա խորամանկ նախագիծը: Քո ֆիզիկական գոյությանը չսպառնացող պատահարներից զատ ամեն ինչ հաղթահարման ենթակա է նրա համար, ամեն ինչ ենթակա է ծաղրման, անտեսման, մոռացության, հաղթահարման: Այդ հրաշագործ ալքիմիկոսը դեռ անթիվ կախարդական դեղահաբ-երազներ կսինթեզի քեզ համար, քանի դեռ դու կյանքի շղթայի մեջ ես, քանի դեռ ժամանակի մեջ կյանքի տեղափոխման չափազանց թանկ սրվակը, որի ստեղծման համար միլիոնավոր տարներ են ծախսվել, դու ես:
Լեզուն, երաժշտությունը, ծեսը, գրականությունը, արվեստը երազատեսության խորհուրդը կապկելու ձախողված փորձեր են միայն, նրա գլխավոր բնությունը` կյանքի պահպանության երաշխավորությունը չհասկանալու և նրա հորինած թիթեռների ծաղկեծաղիկ խաղից տպավորված եսի խղճուկ ու ցանցառ ինքնահորինումը:
երազահան 2012 (erazahan 2012) եմ փնտրում, կարող եք օգնել?
էս ազգս էլ եռազահան ա ցավով ա տարված… ու էս հոդվածը կարդալուց հետո էլի երազահան եք փնտրոմ հա?
Ամենաճիշտ էրազահան Ֆրեյդն ա գրել, կարդացեք իրա “Երազների մեկնությունը”, որն իրականում հոգեվերլուծություն ա , պսիխոանալիզ: Էս տեքստն էլ ինչոր տեղ նեոֆրեյդիզմ ա, ինչոր տեղ չէ: ԲԱՅՑ ՀԱՍՏԱՏ ԵՐԱԶԱՀԱՆ ՉԻ:
Բայց լավ իձեայա, կարելիա erazahan.am սայթ բացել, ու սաղ երազների մեկնաբանությունները գրել մեջը: Պարապ կնանիք կգտնեն` կկարդան, մենք էլ ռեկլամ կծախենք վրեն: Մեռսիներ Կարեն Անտաշյանին 🙂
chgitem es erazahany chishta te che. bayc amenachichisht mis xaseini erazahann a.
Прошу тебя, обратить своё внимание на бисер, который ты рассыпал… Неосторожный шаг !