Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ինքնաթիռ

Բանաստեղծություն
Posted on 2022-03-23

Պոեզիան՝ առաջիկա չորեքշաբթի
ռանդոմ բրյուսովցի երրորդկուրսցու հետ
պապուա նոր գվինեա թռնելու
և այնտեղ մալարիայից վաղաժամ մեռնելու
տրամադրությունն է՝ ինչ-որ
ձյունամած երևանյան հետկեսօրին
որ անցնցում փոխարկվում է
բագետով շաուրմա տաշելու հայտի
բձեքի փակ չատում և մի ապուշ խնդիկ
ոնցոր շենգավիթ վարձով ապրող հնդիկը
շեշտադրում է մտքերիդ սկվազնյակը,
թե ձյունել օրգովի բարբառով կլինի՝ ծնել
մենակ բանաստեղծներին ու արքաներին է
անհրաժեշտ բացարձակ ինքնիշխանություն՝
մնացածի համար դա տեխնիկական հարց է –
հորինում եմ էքսցենտրիկ ու ազդու այս ֆռազը
երիտասարդների հետ հանդիպման համար,
որոնք ինձ խելոք հարցեր են պատրաստել
մետամոդեռնիզմի մասին, բայց որոնք
բանգլադեշի բազառում ինձ կասեին՝
հոպար, գազարդ ինչ ես ասում յաշիկով
առանց կեչուպ-մայոնեզի,
առանց սոխ-կանաչու
առանց մանանեխի
մի՛սը․ պետք է ընդունել մսի
ցավոտ անհամությունը
պետք չի համեմել ու ծաղկացնել ոչինչը
ոչինչը խոզ չի, հավ չի, դո՛ւ ե՛ս
քո աջ բուդն է
պոեզիան
չլինել
ծանծաղ, ինչպես պոյետները,
որ ասում են, թե հույս կա
և մեծամիտ, ինչպես, պոյետները
որ ասում են, թե հույս չկա
ծամել սոսկ օրերի միսը
պոեզիան այն է, երբ ջրհեղեղից հետո
վերջապես իրար են հանդիպում
երկու միեղջյուր ու սիրահարված
մեկը մյուսին ասում է՝ ես եմ, դու ես,
ես ու դու, տապանում այս դյութական․․․
ուրեմն միեղջյուրների փառահեղ ցեղը
միասի՞ն ենք շարունակելու՝ կյանքս,
ես Գագոն եմ, իսկ դու՞։ – Տիկոն եմ ես էլ․․․
ախ, ախ, ախ՝ ինչպիսի անպատասխա-
նատու և չքնաղ դատապարտվածություն։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme