05 Հունիս, 2010թ
Հասմիկ Հակոբյանի «Հավերժության 78%-անոց բանաձևը» գրախոսականը նվիրված Անտաշատին` կհրատարակվի «Գարուն» ամսագրի առաջիկա համարում:
29 Մաիս, 2010թ
Ըստ հեղինակի և Աննա Մարտիրոսյանի միջև ձեռք բերված նախնական համաձայնության` Անտաշատը առաջիկայում կթարգմանվի հոլանդերեն: Անգլերեն թարգմանության վրա տարվող աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: 16 Ապրիլ, 2010թ
NewMag ամսագրում տպագրվեցին բանաստեղծություն Անտաշատից:
20 Մարտի, 2010թ
Մարտի 20-ին, ժամը 16:00-ին Գրքերի աշխարհ գրախանութների ցանցի Կորյունի 8 հասցեում գտնվող Ուսումնական գիրք գրախանությում կկայանա Անտաշատի քննարկումը: Միջոցառման մասին առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
14 Մարտի, 2010թ
Գրանիշ գրական բլոգում հրապարակվեց գրականագետ Հասմիկ Հակոբյանի Անտաշատին նվիրված “Հավերժության 78%-անոց բանաձևը “գրախոսականը: Այն կարող եք կարդալ այստեղ
23 Փետրվարի, 2010թ
27-ամյա գրող Կարեն Անտաշյանը, որը Անտաշատ. պոեզիա 78% գրքի հեղինակն է, իրեն չի համարում այն հեղինակներից, որոնք արդի հայ գրականության մեջ “ավանդական” լեզվաշերտին սուր հակադրում են հայոց լեզվի ժարգոնա-բարբառա-փողոցային ծայրահեղական իջեցումները, թեպետ հիվանդագին էլ չի ընդունում ժամանակ առ ժամանակ իրականացվող այդ փորձերը…: Անտաշյանը, սակայն, դեմ է այն գրականությանը, որը “ոչինչ չի ավելացնում լեզվին”:
www.armenianow.com կայքի թղթակից Սիրանուշ Գևորգյանի ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ
21 Փետրվարի, 2010թ
Այսօր “Ինքնագիր” գրական ակումբում (Նալբանդյան փող. 116, բն.15) տեղի ունեցավ Անտաշատ. պոեզիա 78% գրքի քննարկումը:
18 Փետրվարի, 2010թ
Այս օրը` Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ, 2009թ-ին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պաշտոնապես հայտարարվել է “Գիրք նվիրելու օր”: Այս գեղեցիկ նախաձեռնության առթիվ` Ֆեյսբուքում Անտաշատի պաշտոնական խմբում կազմակերպվեց ակցիա, որի արդյունքում շուրջ 50 ընթերցողներ կստանան գիրքը անվճար:
15 Հունվարի, 2010թ
“Ea: the Cavernicolous sea-goddess” (Էա. քարանձավաբնակ ծովաստված) in English translation (translated by Eva Martirosyan) will be published in the book “Our First Element: Caucasian Water” by The Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets in Armenia. The book will include photographs by Caucasian photographers, old legends, water ritual and celebration stories, proverbs and quotes, contemporary poems and short stories.
5 Փետրվարի, 2010թ
Հայաստան համահայկական հիմնադրամը հրատարակեց 2009թ Նախագահի մրցանակի ներկայացված գրական երկերի ցանկը: Անտաշատը նույնպես ներկայացված է: Սպասենք ժյուրիի որոշմանը, որը հրապարակվելու է ապրիլին: Մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ (146kb)
5 Հունվարի, 2010թ
Այսօր Թվիթեր միկրոբլոգային ցանցում լսելի են նաև ծլվլոցներ Անտաշատից: Մեր ծլվլոցներին կարող եք բաժանորդագրվոլ այստեղ
10 Դեկտեմբերի, 2009թ
Կարեն Անտաշյանի և MEGAPOLIS հասարակական-քաղաքական ամսագրի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, այսուհետ ամսագրում Կարեն Անտաշյանը “անտաշատ” խորագրով մշտական էջ է վարելու: Ինչպես նշեց ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Հարությունյանը` Անտաշատը և MEGAPOLIS-ը քույր քաղաքներ են հռչակվում: Ի դեպ ամսագրի առաջին համարը լույս կտեսնի դեկտեմբերի 15-ին:
04 Դեկտեմբերի, 2009թ
ԴԱՐ ակումբ ինտերնետային ֆորումում բացվեց Անտաշատ. պոեզիա 78% գրքի քննարկման թեմա: Եթե այն հետաքրքրում է ձեզ, ապա քննարկումներին կարող եք մասնակցել այս հղումով