Հայերի աստվածը

Հայերի աստվածը մսակեր է,
առանց մսի չի կարող, արա չի կարող
դիմանալ էս բարդ տարածաշրջանում
մեզ փրկելու և պաշտպանելու ծանր հոգսին,
նա ուղղակի պաշտում է մատղաշ գառնուկներին
և ինչ խոսք, երբեմն փոքրիկ փորձանքներ է սարքում
դրանց համտեսելու համար։
Հայերի աստվածը մանրախնդիր է ու պահանջկոտ
տանել չի կարողանում, երբ իր հանապազորյա հացի համար
օրը եռեսուն ժամ արծաթ օպելով տաքսավատ անող ձյաձը
անցնում է իր գրասենյակից հարյուր մետր շառավղով
ու մոռանում է խաչակնքվել, ախ ախ ախ
նեռվայնանում է ուղղակի, և կարող է ճտպ հրահրել
հանդիպակաց քշող պոռճավարի տեսքով։
Հայերի աստվածը սիրում է խաչված ոսկի
և վերածննդի շրջանի գործերի ռեպլիկաներ
վերջերս էլ ահավոր ռաբիսացել է
ու սիրում է ցանկացած խաչված շինանյութ
քաղաքից քաղաք, գյուղից գյուղ
բայց միայն թե ամեն հաջորդը ավելի մեծ լինի
ավելի ցցուն, ավելի տնգուն, ավելի զխկուն
և արևային էներգիայից սնվող լեդ լույսերով անշուշտ –
սիրում է մոդեռնիսատական կայֆեր։
Հայերի աստվածը հաշվապահորեն արդար է
և բարի համբավ նորակառույց օֆիսի դիմաց ծրագրով
ներում է շնորհում ստեղծարար ձեռներեցներին
որոնք աշխարհիկ նեղմիտ օրենքներից
առավել լայնախոհ են գտնվել ինչ խոսք։
Չնայած ապաշնորհ ու ծույլ ձեռներեցներին
նույնպես հասնում է մի գիրք կարդալը ջրելով զույգ մոմով։
Հայերի աստվածը տուն է պահում
ուստի ջանասիրաբար համակարգում է
սգո պարագաների և ծիսակարգերի ինդուստրիան
վերարտադրողական պոտենցյալով հետերոսեքսուալ
միությունների ինստիտուցիոնալիզացիան,
չնայած պատկառելի փայ ունի նաև
ընդունելության քննությունների,
ծանր սոցիալական պայմանների,
դժբախտ ու անհույս սիրահարությունների,
բուժելի և անբուժելի հիվանդությունների,
ռազմահայրենասիրական դաստիրակության
հայերին սպասարկող ավիաթռիչքների
և մի շարք այլ հուզական՝ մտքի, ոգու և մարմնի
հավելյալ ջանք պահանջող ոլորտներում։
Հայերի աստվածը հայերի դրախտի
հիմնադիր նախագահն է ու պռոդյուսերը։
Այդ խոստացված արքայությունունում բոլոր
ըստ էության ոչնչություն հանդիսացող ազգերը՝
հարբեցող ռուսները, շուն թուրքերը,
տուպոյ ամերիկացիք, ճենջոտ հնդիկները,
ստոր պարսիկները, այլասերված եվրոպացիք
ու զզվելի նեգռերը մեր ծառաներն են,
մենք բոլորս կրում ենք արքայական հանդերձներ,
բոլոր ծառերին ծիրան է հասնում,
բոլոր ծաղիկներից խորովածի հոտ է գալիս
և օրակարգը սկսում է կնունքի արարողությամբ,
հետո սահուն դառնում է հարսայաց հանդես,
այնուհետև վերածվում է բանակի քեֆի,
կեսգիշերն անց խելակորույս տռճկապարից արբած
բոլորս բոլորիս յոխում ենք, արյունը խմում, միսն ուտում,
նստցնում կոֆե պապիրոսով ու խաղաղվում քնում։
Միայն թե աշխարհիկ ադմինիստրատիվ ծախսերն են շատ,
նա մի ամբողջ գրասենյակային ցանց է կերակրում,
ուր անխուսափելի են սեփական բյուրոկրատական
քմայքներն ունեցող թոփ մենեջերները –
մեկի սիրտը բենթլի է քաշում, մեկինը՝ կույս տղա ու աղջիկ,
դժվար է էդքանին մոտիվացնել թիմային աշխատանքի ու
դրանից մի քիչ նեռվային ու շատակեր է հայերի աստվածը,
ահավոր շատ է ծխում, դե լիմոնով ջերմուկն անպակաս,
ու չի էլ կասկածում, որ ինքն ընդամենը
հայերի ինքնության ուռճացումն է։
Զուտ։

*Ամածյուռ տինտիրիտներ (նոր շարք)

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *